Թուրքիայի նախագահի աշխատակազմի հանրային կապերի վարչությունը հայտնել է, որ տեղի է ունեցել Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցը։
Նշվել է, որ զրույցի ընթացքում նախագահները քննարկել են տարածաշրջանային ընթացիկ զարգացումները՝ մասնավորապես Իրանի հետ հայտարարված հրադադարը։
Նշվել է, որ Էրդողանը ողջունել է հրադադարի հաստատումը և ընդգծել, որ անցած 40 օրերն ամբողջ աշխարհի համար բավական դժվար ու լարված են եղել, և հիմա ընձեռնված երկշաբաթյա հնարավորության պատուհանը պետք է արդյունավետ օգտագործվի կայուն խաղաղության համաձայնագրի համար, և չպետք է թույլ տալ, որ գործընթացը խափանվի։
Էրդողանը շեշտել է, որ Թուրքիան շարունակելու է աջակցել լուծմանն ուղղված ջանքերին, որոնք իրականացվում են բարեկամ և եղբայր երկրների՝ մասնավորապես Պակիստանի հետ։
Աղբյուր՝ Anadolu








