Կիպրոսի նախագահ Նիկոս Քրիստոդուլիդեսը հայտարարել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին հրավիրել են մասնակցել ապրիլի 23-24-ը Կիպրոսում կայացած ոչ պաշտոնական ԵՄ գագաթնաժողովին, սակայն Էրդողանը մերժել է հրավերը։ Հունական «SKAI» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Քրիստոդուլիդեսը նշել, որ Կիպրոսը փորձում է օգտագործել ԵՄ-ում իր նախագահությունը՝ Անկարայի հետ ունեցած բացը փակելու համար, սակայն թուրք պաշտոնյաները շարունակում են դիմադրել կղզում անցկացվող բարձր մակարդակի գագաթնաժողովներին մասնակցելու հարցում։
Ըստ նրա՝ Թուրքիայի հետ սերտ կապեր ունեցող տարբեր ԵՄ անդամ պետություններ նույնպես ներգրավված են եղել գագաթնաժողովին Թուրքիային հրավիրելու գործընթացում ու դա միտված էր նրան, որ Անկարան խուսափի հրապարակային մերժումից։
Քրիստոդուլիդեսը հայտնել է, որ առաջարկը «ճկուն» էր և ներառում էր ոչ միայն նախագահ Էրդողանի մասնակցությունը առաջնորդների գագաթնաժողովին, այլև արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի կամ ընդհանուր գործերի խորհրդի Եվրոպական հարցերով փոխնախարարի մասնակցությունը։ Կիպրոսի նախագահը ընդգծել է, որ իրենց նպատակը ոչ թե վերջնական մերժում ստանալն է, այլ դրական զարգացումներ ստեղծելը և հավելել. «Մենք ստացանք այն ուղերձը, որ դրանք դրական չեն»։
Աղբյուր՝ T24









