Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը մայիսի 12-ին կմեկնի Կատար։ Հանդիպումների ընթացքում Ֆիդանը կքննարկի «Բարձր ռազմավարական կոմիտեի 12-րդ նիստի» նախապատրաստական աշխատանքները, որը նախատեսվում է անցկացնել այս տարի Թուրքիայում՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Կատարի էմիր Թամիմ բին Համեդ Ալ Սանիի նախագահությամբ։ Ակնկալվում է, որ քննարկման հարցերի թվում են իրավիճակը Հորմուզի նեղուցում և Գազայում։
Նշենք, որ «Բարձր ռազմավարական կոմիտեն», որը կազմում է Թուրքիա-Կատար հարաբերությունների ամենաբարձր մակարդակի ինստիտուցիոնալ շրջանակը, 2015-ից ի վեր տեղի է ունենում ամեն տարի։
Մինչ օրս կայացած 11 հանդիպումների արդյունքում ստորագրվել է երկկողմ համագործակցության տարբեր ոլորտներ ներառող ընդհանուր առմամբ 115 համաձայնագիր։ 2025-ին երկու երկրների առևտրի ծավալը կազմել է 1.15 մլրդ դոլար ու երկրները մտադիր են առևտրի ծավալը հասցնել 5 մլրդ դոլարի։
Աղբյուր՝ Anadolu








