• Մենք
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
21 Հուլիս 2026
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
No Result
View All Result
  • tr Türkçe
  • am Հայերեն
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
tr Türkçe am Հայերեն

Ֆիդան. «Աջակցում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացին»

11:11, 09 Հունիս 2026
- Ռեգիոն, ֆֆհայ
Share on FacebookShare on Twitter

Ստամբուլում տեղի է ունեցել Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի արտգործնախարարներ Հաքան Ֆիդանի, Ջեյհուն Բայրամովի և Մակա Բոչորիշվիլիի 10-րդ եռակողմ հանդիպումը, որի արդյունքներով ստորագրվել է «Ստամբուլի հռչակագիր»-ը։ Արտգործնախարարները հանդիպումից հետո հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով։

Հաքան Ֆիդանն ի թիվս այլ հարցերի անդրադարձել է նաև Հարավային Կովկասին, մասնավորապես Հայաստան-Ադրբեջան, Հայաստան-Թուրքիա հարաբերություններին։

«Մենք ևս մեկ անգամ միասին վերահաստատեցինք մեր ընդհանուր ըմբռնումը, որ Հարավային Կովկասում կայունության, խաղաղության և բարգավաճման հաստատումը պետք է ձևավորվի անկեղծ և կառուցողական համագործակցության հիման վրա։ Մենք ցանկանում ենք և աշխատում ենք այն ուղղությամբ, որ մեր տարածաշրջանը հիշատակվի ոչ թե հակամարտություններով, այլ զարգացման նախագծերով, ոչ թե բաժանումներով, այլ ընդհանուր բարեկեցության և կապակցվածության նախագծերով»,- նշել է նա։

Ըստ Ֆիդանի՝ այս տեսլականի ամենահուսադրող արտացոլումն այսօր Թուրքիան տեսնում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացում ու կողմերի ցուցաբերած կամքը տարածաշրջանի համար բացել է հնարավորությունների կոնկրետ պատուհան։

«Մենք աջակցում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացին։ Մենք նաև հույս ենք հայտնում, որ Ադրբեջանի լեգիտիմ մտահոգությունները կվերացվեն, և խաղաղության համաձայնագիրը կստորագրվի առանց ուշացման»,- նշել է Ֆիդանը։

Անդրադառնալով Թուրքիա-Հայաստան կարգավորման գործընթացին՝ նա նշել է, որ այն շարունակվում է նույն կերպ՝ Ադրբեջանի հետ սերտ համակարգմամբ։

«Վերջին չորս տարիների ընթացքում ևս կարևոր զարգացումներ են տեղի ունեցել։ Մեր կարծիքով, Հարավային Կովկասի առջև կանգնած հիմնական հնարավորությունն ու նպատակը հետևյալն է․ որքան ամրապնդվի խաղաղության հիմքը, այնքան ավելի ուժեղ արդյունքների կհասնեն կապակցվածության նախագծերը, իսկ որքան ուժեղանա կապակցվածությունը, այնքան ավելի ամուր կերպով կձևավորվի խաղաղության հասարակական և տնտեսական հիմքը։ Մենք վճռականորեն շարունակում ենք մեր աշխատանքը՝ ամրապնդելու այս շրջապտույտը, որը ծառայելու է ողջ տարածաշրջանի ընդհանուր շահերին»,-ընդգծել է Թուրքիայի արտգործնախարարը։

Աղբյուր՝ İndependent Türkçe

Ենթաբաժնի վերջին լուրերը

Թուրքիայի պաշտպանության նախարարը խոսել է S-400-ներից և F-35-ի ծրագրից

21.07.2026

Յաշար Գյուլերը հայտնել է, որ վերջին շրջանում Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև ձևավորվել է ավելի կառուցողական երկխոսության մթնոլորտ։

Ըստ Արաղչիի՝ Թուրքիան մեծ դեր է ունեցել ԱՄՆ-Իրան պատերազմում

21.07.2026

Իրանի ԱԳ նախարարը նշում է, որ Անկարան կանխել է Իրաքյան Քուրդիստանից սպասվող սպառնալիքները:

Վանա լիճը գրեթե մաքրվել է կեղտաջրերից

21.07.2026

Վանի ավազանում կեղտաջրերի մաքրման ցուցանիշը 38.4%-ից հասել է 98.9%-ի, իսկ ամբողջ ավազանում՝ 99.8%-ի:

Next Post

Իմամօղլուի տեսակցության լուրերի առնչությամբ հետաքննություն է սկսվել

68

Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2026-ին կայցելի՞ Հայաստան

Կարճ ու կոնկրետ

  • Լրահոս
  • Կարճ ու կոնկրետ
  • Մենք

2010-2025 © ermenihaber.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են

ERMENİ HABER AJANSI

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

No Result
View All Result
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
  • Մենք

Copyright EH ermenihaber.am © 2015-2025
Tüm hakları saklıdır