• Մենք
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
16 Սեպտեմբեր 2026
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
No Result
View All Result
  • tr Türkçe
  • am Հայերեն
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
tr Türkçe am Հայերեն

Թուրքիայի ՊՆ. Հույս ունենք, որ ՀՀ-ն ու Ադրբեջանը կհասնեն խաղաղության

15:33, 16 Սեպտեմբեր 2026
- Ռեգիոն, ֆֆհայ
Share on FacebookShare on Twitter

Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը մասնակցել է «Թուրքիա-Ադրբեջան բարեկամության և համագործակցության հիմնադրամի» կողմից կազմակերպված միջոցառմանը։ Գյուլերը նշել է, որ երկու երկրների ռազմավարական համագործակցությունը զարգանում է բոլոր ոլորտներում։

Ըստ նրա՝ հատկապես ռազմական և անվտանգության ոլորտում ձեռք բերած բարձր մակարդակը միմյանց նկատմամբ անսասան վստահության և լայնածավալ համերաշխության կոնկրետ դրսևորումներից է։

Գյուլերը նաև հավելել է, որ Թուրքիայի ու Ադրբեջանի զինված ուժերը համատեղ են գործում բազմաթիվ ոլորտներում՝ սկսած անձնակազմի վերապատրաստումներից, համատեղ զորավարժություններից, ռազմական փորձի փոխանակումից ու ականազերծման աշխատանքներից մինչև ռազմարդյունաբերական նախագծեր։

Նա նաև նշել է, որ Թուրքիայի և Ադրբեջանի զինված ուժերի միջև փոխգործունակության, համակարգման և փոխադարձ վստահության շարունակական զարգացումը ռազմավարական նշանակություն ունի ոչ միայն երկու երկրների պաշտպանունակության, այլև Կովկասի անվտանգության տեսանկյունից։

Գյուլերը, անդրադառնալով Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին, նշել է, որ գոհունակությամբ են ընդունում անցյալ տարի Վաշինգտոնում ձեռք բերված նախաստորագրումը և վերջերս խաղաղության հաստատման ուղղությամբ ձեռնարկված դրական քայլերը։

«Հույս ունենք, որ րոպե առաջ կհաստատվի համապարփակ ու մնայուն խաղաղություն։ Աջակցում ենք գործընթացն այնպիսի մոտեցմամբ ավարտին հասցնելու ջանքերին, որը կամրապնդի կայուն տարածաշրջանային խաղաղությունը և կնպաստի ողջ տարածաշրջանի ժողովուրդների խաղաղությանն ու բարօրությանը»,- նշել է Գյուլերը։

Ըստ նրա՝ Կովկասը ոչ թե հակամարտությունների, այլ համագործակցության, զարգացման ու բարօրության կարիք ունի և հավատացած է, որ Թուրքիայի ու Ադրբեջանի ամուր համերաշխությունը ևս այդ նոր շրջանի կարևորագույն երաշխիքներից մեկն է։

Աղբյուր՝ Hürriyet




Tags: ԱդրբեջանԹուրքիաՀայաստան

Ենթաբաժնի վերջին լուրերը

Էրդողան․ «Թուրքիան իր դուռը չի փակել ԵՄ-ի առաջ»

16.09.2026

Թուրքիայի ղեկավարը նաև անդրադարձել է ԱՄՆ-ից F-35 կործանիչներ ձեռք բերելու հարցին։

Էրդողանին վիրավորելու համար ընդդիմադիր գործչին սպառնում է մինչև 4 տարվա ազատազրկում

16.09.2026

Ջանան Քաֆթանջըօղլուն նշել է, որ իր ասածը զրպարտություն չէ, այլ` ճշմարտություն։

Հունական մամուլ․ «Թուրքիայի դեմ մեր միակ ապավենը Իսրայելն է»

16.09.2026

Համեմատություն է անցկացվել Անկարայի դիվանագիտական հաջողությունների և Աթենքի ներկայիս իրավիճակի միջև։

75

Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2026-ին կայցելի՞ Հայաստան

Կարճ ու կոնկրետ

  • Լրահոս
  • Կարճ ու կոնկրետ
  • Մենք

2010-2025 © ermenihaber.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են

ERMENİ HABER AJANSI

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

No Result
View All Result
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
  • Մենք

Copyright EH ermenihaber.am © 2015-2025
Tüm hakları saklıdır