• Մենք
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
9 Հունիս 2026
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
No Result
View All Result
  • tr Türkçe
  • am Հայերեն
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
tr Türkçe am Հայերեն

Ֆիդան. «Աջակցում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացին»

11:11, 09 Հունիս 2026
- Ռեգիոն, ֆֆհայ
Share on FacebookShare on Twitter

Ստամբուլում տեղի է ունեցել Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի արտգործնախարարներ Հաքան Ֆիդանի, Ջեյհուն Բայրամովի և Մակա Բոչորիշվիլիի 10-րդ եռակողմ հանդիպումը, որի արդյունքներով ստորագրվել է «Ստամբուլի հռչակագիր»-ը։ Արտգործնախարարները հանդիպումից հետո հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով։

Հաքան Ֆիդանն ի թիվս այլ հարցերի անդրադարձել է նաև Հարավային Կովկասին, մասնավորապես Հայաստան-Ադրբեջան, Հայաստան-Թուրքիա հարաբերություններին։

«Մենք ևս մեկ անգամ միասին վերահաստատեցինք մեր ընդհանուր ըմբռնումը, որ Հարավային Կովկասում կայունության, խաղաղության և բարգավաճման հաստատումը պետք է ձևավորվի անկեղծ և կառուցողական համագործակցության հիման վրա։ Մենք ցանկանում ենք և աշխատում ենք այն ուղղությամբ, որ մեր տարածաշրջանը հիշատակվի ոչ թե հակամարտություններով, այլ զարգացման նախագծերով, ոչ թե բաժանումներով, այլ ընդհանուր բարեկեցության և կապակցվածության նախագծերով»,- նշել է նա։

Ըստ Ֆիդանի՝ այս տեսլականի ամենահուսադրող արտացոլումն այսօր Թուրքիան տեսնում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացում ու կողմերի ցուցաբերած կամքը տարածաշրջանի համար բացել է հնարավորությունների կոնկրետ պատուհան։

«Մենք աջակցում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացին։ Մենք նաև հույս ենք հայտնում, որ Ադրբեջանի լեգիտիմ մտահոգությունները կվերացվեն, և խաղաղության համաձայնագիրը կստորագրվի առանց ուշացման»,- նշել է Ֆիդանը։

Անդրադառնալով Թուրքիա-Հայաստան կարգավորման գործընթացին՝ նա նշել է, որ այն շարունակվում է նույն կերպ՝ Ադրբեջանի հետ սերտ համակարգմամբ։

«Վերջին չորս տարիների ընթացքում ևս կարևոր զարգացումներ են տեղի ունեցել։ Մեր կարծիքով, Հարավային Կովկասի առջև կանգնած հիմնական հնարավորությունն ու նպատակը հետևյալն է․ որքան ամրապնդվի խաղաղության հիմքը, այնքան ավելի ուժեղ արդյունքների կհասնեն կապակցվածության նախագծերը, իսկ որքան ուժեղանա կապակցվածությունը, այնքան ավելի ամուր կերպով կձևավորվի խաղաղության հասարակական և տնտեսական հիմքը։ Մենք վճռականորեն շարունակում ենք մեր աշխատանքը՝ ամրապնդելու այս շրջապտույտը, որը ծառայելու է ողջ տարածաշրջանի ընդհանուր շահերին»,-ընդգծել է Թուրքիայի արտգործնախարարը։

Աղբյուր՝ İndependent Türkçe

Ենթաբաժնի վերջին լուրերը

MİT-ի ղեկավարը Կահիրեում է

09.06.2026

Իբրահիմ Քալընը մասնակցել է Պաղեստինի Գազայի հատվածում հաստատված հրադադարի 2-րդ փուլի բանակցություններին:

Ստամբուլում կայացել է Թուրքիա-Ադրբեջան-Վրաստան եռակողմ հանդիպում

09.06.2026

ԱԳ նախարարները ստորագրել են «Ստմաբուլի հռչակագիր» անունով փաստաթուղթ՝ պայմանավորվելով խորացնել համագործակցությունը:

Պոլսո Հայոց պատրիարքը հանդիպել է Թուրքիայի նախագահին

09.06.2026

Մտքեր են փոխանակվել Ս. Քառասուն Մանկանց և Ս. Սարգիս եկեղեցիների վերանորոգման աշխատանքների շուրջ։

63

Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2026-ին կայցելի՞ Հայաստան

Ֆոտո

Գլխավոր

Թուրքիայի քաղաքացի. «Հայաստանից վերադառնալով Իգդիր՝ մենք ամաչում ենք և անհարմար զգում»

01.06.2026

Ամենաշատ ընթերցվածները

Գլխավոր

Թուրքիան բարեկարգման աշխատանքներ է սկսել Հայաստանի հետ սահմանին

04.06.2026
ztr

CNN. Իսրայելը զինված ուժեր է գաղտնի տեղակայել Ադրբեջանում

05.06.2026
Ռեգիոն

Թուրքիայի մեջլիսի ղեկավար. ՀՀ-Ադրբեջան հակամարտությունն արդեն անցյալում է

04.06.2026
Քաղաքական

Թուրքիայի ԱԳՆ․ Մաղթում ենք, որ ընտրությունների արդյունքները բարի լինեն Հայաստանի ժողովրդի համար

08.06.2026

Կարճ ու կոնկրետ

  • Լրահոս
  • Կարճ ու կոնկրետ
  • Մենք

2010-2025 © ermenihaber.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են

ERMENİ HABER AJANSI

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

No Result
View All Result
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
  • Մենք

Copyright EH ermenihaber.am © 2015-2025
Tüm hakları saklıdır