Թուրքիայի արդարադատության նախարար Աքըն Գյուրլեքը տվյալներ է հրապարակել «Ֆեթուլլահական կազմակերպության» (Թուրքիայի կողմից ահաբեկչական ճանաչված – FETÖ) և Սիրիայում գործող «Ժողովրդավարական միասնություն» կուսակցության (PYD) անդամների արտահանձնման պահանջների գործընթացից։
Նախարարի փոխանցմամբ՝ մինչ օրս 119 երկրի է փոխանցվել 2.765 անձի վերաբերյալ պատրաստված 2.950 արտահանձնման պահանջ: Գյուրլեքը նշել է, որ կազմակերպության «ուղեղային կենտրոնի» (ղեկավար կազմի) վերաբերյալ ծրարները նոր ապացույցներով վերանայվել և կրկին ուղարկվել են համապատասխան երկրներ։
Արտահանձնման պահանջներն ամենից շատ ուղարկվել են հետևյալ երկրներ. Բելգիա՝ 142, Գերմանիա՝ 777 և ԱՄՆ՝ 728: Վերջինս նաև հավելել է, որ գյուլենականներին Թուրքիա արտահանձնելու գործընթացը վճռականորեն շարունակվելու է:
Աղբյուր՝ Trt Haber










