Թուրքիայի Շանլըուրֆա նահանգի Հալիլիյե շրջանում 22-ամյա երիտասարդը որսորդական հրացանով գնդակահարել է մորն ու երկու քույրերին։ Ստացած հրազենային վնասվածքներից երիտասադրի մայրը և 25-ամյա քույրը մահացել են, իսկ 11-ամյա քույրը՝ ծանր վիրավորվել։
Ըստ նախնական տեղեկությունների՝ երիտասարդի և ընտանիքի անդամների միջև դեռևս անհայտ պատճառով վիճաբանություն է ծագել։ Վեճի սրման հետևանքով տղան սկսել է կրակել մոր և քույերի ուղղությամբ, այնուհետև դիմել փախուստի։
Իրավապահները որոնողական աշխատանքների արդյունքում կասկածյալին հայտնաբերել ու ձերբակալել են։
Աղբյուր՝ Rudaw




