• Մենք
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
18 Հունիս 2026
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
No Result
View All Result
  • tr Türkçe
  • am Հայերեն
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
tr Türkçe am Հայերեն

Թուրքիայի 10 տպավորիչ հնավայրերից 3-ը հայկական են

13:22, 18 Հունիս 2026
- Գլխավոր, Մշակույթ, ֆֆհայ
Share on FacebookShare on Twitter

Ստամբուլաբնակ լրագրող Փոլ Օսթերլունդը «National Geographic»-ի համար կազմել է Թուրքիայի տարածքում գտնվող 10 ամենատպավորիչ հնավայրերի ցանկը, որոնք արտացոլում են տարածաշրջանի բազմաշերտ պատմությունը և համարվում պարտադիր այցելության վայրեր։ Ցանկում տեղ են գտել նաև հայկական պատմամշակութային կոթողները։

Դրանց թվում է Հայաստան-Թուրքիա սահմանին գտնվող Անիի հնավայրն իիր ավերակներով։ Այն կառուցվել է Միջնադարում և Բագրատունի թագավորական տոհմի համար ծառայել որպես մայրաքաղաք: Այնտեղ է գտնվում Անիի մայր տաճարը (Սուրբ Աստվածածին), որի շինարարությունը սկսել է հայոց թագավոր Սմբատ 2-րդ Բագրատունին 989թ.-ին, իսկ ավարտել՝ հայոց թագուհի Կատրամիդեն 1001թ.-ին։

Անիի մայր տաճար

Անի քաղաքը հայտնի է նաև «Հազար ու մի եկեղեցիների քաղաք» անունով: Մինչ օրս քաղաքում տարբեր վիճակներով պահպանվել են բազամթիվ հայկական եկեղեցիներ, իսկ Անիի մայր տաճարը գտնվում է վերանորոգման փուլում: Այնտեղ են նաև Սուրբ Ամենափրկիչ, Տիգրան Հոնենցի և Աբուղամրենց Սբ. Գրիգոր եկեղեցինները, որոնք համեմատաբար ավելի լավ են պահպանվել, սակայն թուրքական իշխանությունները հեռացրել են եկեղեցիների գմբեթներին եղած խաչերը:

Հաջորդ պատմամշակութային արժեք ներկայացնող հայկական կոթողը, որը ևս ներառվել է այդ ցանկում, գտնվում է Վանա լճի Աղթամար կղզում: Այնտեղ է 10-րդ դարում կառուցվել հայկական Սուրբ Խաչ եկեղեցին, որում 2010-ից ի վեր ամեն տարվա սեպտեմբերին՝ (որոշակի ճգնաժամային ընդհատումներով) Խաչվերաց տաղավար տոնին հաջորդող կամ նախորդող կիրակի օրը, պատարագ է մատուցվում։

Պատարագներին զուգահեռ Թուրքիայի իշխանությունները թույլատրել են եկեղեցու գմբեթի վրա խաչի տեղադրումը և այժմ այն հանդիսանում է աշխարհասփյուռ հայերի համար սրբատեղի, ուր այցելում են ոչ միայն հայեր, կամ այլ քրիստոնիա ազգեր, այլև մեծ թվով Թուրքիայի բնակիչներ:

Աղթամար կղզի, Սուրբ Խաչ եկեղեցի

Ներկայիս Թուրքիայի Ադըյաման նահանգում գտնվող Նեմրութ լեռան (2.164 մետր) դամբարանաբլուր սրբավայրն էլ ցանկում 3-րդ հայկական մշակութային հնավայրն է: Այն կառուցել է հայկական Կոմմագենեի թագավորության Անտիոքոս Ա Երվանդունի արքան։ Նրան թագադրել է Տիգրան Մեծը տիգրանյան թագով, որով էլ հենց Անտիոքոս Կոմմագենացու արձանը ներկայացված է Նեմրութ լեռան սրբավայրում:

Նեմրութ լեռան դամբարանաբլուր

Ցանկում տեղ գտած մյուս 7 հնավայրարերն էլ հեևյալն են՝ Գյոբեքլիթեփեի հնագիտական թանգարանը, Եփեսոսի հնավայրը, Կապադովկիայի կիսաանապատային տարածքը՝ իր բարձր կոնաձև ժայռերով, Ստամբուլի բազիլիկ ջրամբարը և «Կոստանտնուպոլսի ավազային պատերը», Փամուքքալեի տաք ջրավազաններն ու Տրապիզոնի Սյումելա վանքը:

Աղբյուր՝ Gazete Oksijen

Ենթաբաժնի վերջին լուրերը

Ուկրաինայից մի թուրք է արտաքսվել հարևանուհուն ծեծելու համար

18.06.2026

Չեղյալ է հայտարարվել Թուրքիայի քաղաքացու կացության թույլտվությունը։ Նրա ռեստորանն էլ փակվել է։

1 տարում որքա՞ն արտաքին պարտք պիտի մարի Թուրքիան

18.06.2026

Ընդհանուր պարտքի 34.8%-ը բաժին է ընկել դոլարին, 26.7%-ը՝ եվրոյին, 24.5%-ը՝ թուրքական լիրային:

Մոսկվայում թուրք նախարարին շնորհել են МГИМО-ի պատվավոր դոկտորի կոչում

18.06.2026

Հաքան Ֆիդան. «Ես այս պատիվն ընդունում եմ ոչ միայն ինձ համար, այլ նաև որպես հարգանքի նշան Թուրքիայի հանդեպ»։

Next Post

Ուկրաինայից մի թուրք է արտաքսվել հարևանուհուն ծեծելու համար

64

Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2026-ին կայցելի՞ Հայաստան

Դուք արդեն քվեարկել եք։

Ոչ (45%)
45 %
Այո (34%)
34 %
Անկանխատեսելի է (20%)
20 %

Ֆոտո

Ռազմական

Թուրքիան և Եգիպտոսը զորավարժություն են անում

12.06.2026

Ամենաշատ ընթերցվածները

Գլխավոր

Թուրք լրագրող․ «Չէի սպասում, որ Հայաստանն այսքան բաժան-բաժան կլինի»

16.06.2026
Գլխավոր

Թուրք լրագրող․ «Հուսամ այս ընտրությունները նոր էջ կբացեն Հայաստան-Թուրքիա կապերում»

15.06.2026
Սպորտ

Թուրքիայում վիճում են ֆուտբոլի հավաքականի տեսահոլովակի շուրջ

12.06.2026
Ռեգիոն

Թուրքիան գոհ է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից

16.06.2026

Կարճ ու կոնկրետ

  • Լրահոս
  • Կարճ ու կոնկրետ
  • Մենք

2010-2025 © ermenihaber.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են

ERMENİ HABER AJANSI

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

No Result
View All Result
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
  • Մենք

Copyright EH ermenihaber.am © 2015-2025
Tüm hakları saklıdır