• Մենք
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
27 Հուլիս 2026
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
No Result
View All Result
  • tr Türkçe
  • am Հայերեն
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
tr Türkçe am Հայերեն

Թուրքիան 2 հրդեհաշեջ ինքնաթիռ է ուղարկել Իսպանիա

12:56, 27 Հուլիս 2026
- Միջազգային, ֆֆհայ
Share on FacebookShare on Twitter

Եվրոպայի հարավում օրեր շարունակ չդադարող անտառային խոշոր հրդեհները լուրջ մարդասիրական ճգնաժամ են առաջացրել Իսպանիայում և Ֆրանսիայում: Բնակավայրերին և տրանսպորտային հանգույցներին կրակի մոտենալու պատճառով երկու երկրներում տարհանվածների թիվը հասել է 310.000-ի:

Թուրքիան, արձագանքելով Մադրիդի օգնության խնդրանքին, 2 հրդեհաշեջ ինքնաթիռ է ուղարկել Իսպանիա: Թուրքիայի գյուղատնտեսության և անտառային տնտեսության նախարար Իբրահիմ Յումաքլըն նշել է, որ աջակցությունը ցուցաբերվել է «բարեկամ երկրի» խնդրանքով՝ ընդգծելով միջազգային համերաշխության կարևորությունը:

Իսպանիայում հրդեհներն ընդգրկել են Մադրիդի և Վալենսիայի շրջանները. կա 1 զոհ, իսկ տարհանվածների թիվն անցնում է 60.000-ը: Ֆրանսիայի հարավ-արևմուտքում էլ՝ Ժիրոնդայի շրջանում, մոխրացել է ավելի քան 42.000 հեկտար տարածք, ինչը 1949-ից ի վեր ամենախոշոր աղետն է երկրում:

Այս դեպքում տարհանվել է ավելի քան 220.000 մարդ, փակվել են Բորդոյի ուղղությամբ ավտոճանապարհներն ու երկաթգծերը: Տարածքը շրջափակելու համար իշխանություններն ուղարկել են 1500 զինվորական, իսկ իրավապահները ձերբակալել են 3 կասկածյալի:

Երկու երկրներում էլ հայտարարված է տագնապի ամենաբարձր աստիճան, իսկ եղանակային անբարենպաստ պայմանները բարդացնում են հրդեհաշիջման աշխատանքները:

Աղբյուր՝ Rudaw

Ենթաբաժնի վերջին լուրերը

Թուրքիայում պաշտոնյա է սպանվել

27.07.2026

Վերջիններս Բաթման նահանգի Ասրի գերեզմանատանը ենթարկվել են զինված հարձակման:

Էրդողանը միջնորդել է Սիրիայի դեմ ԱՄՆ պատժամիջոցների չեղարկման հարցում

27.07.2026

Ահմեդ Ալ-Շարան «Al Jazeera»-ի հետ զրույցում պատմել է թեմայի վերաբերյալ Թուրքիայի և ԱՄՆ նախագահների շփման մասին:

Էրդողան․ «Այա Սոֆիայի վերածնունդը թող օրհնյալ լինի»

24.07.2026

Սուրբ Սոֆիայի տաճարը սկզբանպես եղել է հունական ուղղափառ քրիստոնեական եկեղեցի։

68

Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2026-ին կայցելի՞ Հայաստան

Կարճ ու կոնկրետ

  • Լրահոս
  • Կարճ ու կոնկրետ
  • Մենք

2010-2025 © ermenihaber.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են

ERMENİ HABER AJANSI

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

No Result
View All Result
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
  • Մենք

Copyright EH ermenihaber.am © 2015-2025
Tüm hakları saklıdır