Հունաստանում մաքսային ծառայողների գործադուլի պատճառով Թուրքիայի հետ սահմանին գտնվող «Իփսալա» և «Փազարքուլե» սահմանային անցակետերով տրանսպորտային միջոցների մուտքերն ու ելքերը դադարեցվել են:
Աշխատակիցները որպես գործադուլի պատճառ նշել են աշխատանքային ծանրաբեռնվածությունը և արտաժամյա աշխատանքի համար վճարում չստանալը: Նրանք աշխատանքը դադարեցրել են հուլիսի 27-ի առավոտյան:
Ստեղծված իրավիճակի հետ վերաբերյալ Թուրքիայի առևտրի նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ զգուշացնելով քաղաքացիներին տիրող իրավիճակի մասին։ Նշվել է, որ գործադուլի ընթացքում թույլատրվելու է միայն հատուկ/զգայուն ապրանքներ փոխադրող բեռնատարների, ինչպես նաև հիվանդներ ու տարեցներ տեղափոխող մեքենաների անցումը:
Գործադուլի մասին տեղեկություններ չունեցող և արդեն իսկ սահմանային անցակետեր ժամանած քաղաքացիներին ու վարորդներին ուղղորդում են դեպի Բուլղարիայի հետ սահմանին գտնվող «Քափըքուլե» անցակետ։
Աղբյուր՝ Milliyet




