Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) 264 անդամ, որոնց թվում են նախկինում պատգամավորներ և նախարարներ, համատեղ հայտարարությամբ տեղեկացրել են կուսակցության շարքերը լքելու մասին:
Հայտարարության մեջ նշվում է, որ նրանք «ԺՀԿ»-ից հեռանում են ժամանակավորապես՝ ընդդիմանալով կուսակցությունում տեղի ունեցող անօրինականություններին և լեգիտիմության ճգնաժամին:
Վերջիններս հայտնել են իրենց աջակցությունը կուսակցության նախկին ղեկավար Օզգյուր Օզելի գլխավորած քաղաքական շարժմանը («Yenı»/«Նոր» կուսակցություն)՝ ընդգծելով, որ այն նոր հույս է դառնալու Թուրքիայում` պահպանելու է Թուրքիայի Հանրապետության հիմնադիր-նախագահ Քեմալ Աթաթյուրքի սկզբունքներն ու հանրապետության հիմնարար արժեքները:
Հիշեցնենք, որ 2026-ի մայիսին դատարանը չեղարկել էր 2023-ին տեղի ունեցած ԺՀԿ-ի համագումարի արդյունքները և իրավաբանական տեսանկյունից այն անվավեր ճանաչել: Այդ համագումարում Օզելը հաղթել էր կուսակցության նախկին նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուին: Սույն որոշմամբ Օզելը պաշտոնանկ էր արվել, իսկ Քըլըչդարօղլուն վերականգնվել իր պաշտոնում:
Աղբյուր՝ Medyascope




