Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչության նախագահ Բուրհանեթթին Դուրանը «Nsosyal» սոցցանցյան օգտահաշվից aրած գրառմամբ տեղեկացրել է, որ Իրաքի վարչապետ Ալի Զեյդին հուլիսի 28-ին մեկնելու է Անկարա: Նշվել է, որ վերջինիս այցը պայմանավորված է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերով:
Այցի շրջանակներում Իրաքի վարչապետը քննարկումներ է ունենալու երկու երկրների հարաբերությունների, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության զարգացումների վերաբերյալ: Բացի դրանցից օրակարգում լինելու են անվտանգության, առևտրին, էներգետիկային, տրանսպորտին և ջրի կառավարմանը վերաբերող հարցեր:
Աղբյուր՝ TRT Haber




