Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցության պատվիրակությունը «Թուրքիան առանց ահաբեկչության» տեսլականին ուղղված օրենսդրական նոր կարգավորումների շուրջ սկսում է խորհրդակցությունների շարք ընդդիմադիր կուսակցությունների հետ։
«ԱԶԿ»-ի խորհրդարանական խմբակցության փոխնախագահ Աբդուլհամիթ Գյուլի գլխավորած պատվիրակությունն այսօր՝ հուլիսի 5-ին, կայցելի գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական» (CHP), ինչպես նաև «Նոր ուղի» (Yeni Yol) և «Նոր կուսակցություն» (Yeni Parti) խմբակցություններին:
Այս նախաձեռնությունը հիմնված է «Շրջանակային օրենքի նախագծի» վրա, որը նպատակ ունի հասնելու հասարակական համախմբման և ամրապնդելու ներքին կայունությունը (ուղղված է Թուրքիայի քրդերի և ՔԲԿ-ի հետ կապված խնդիրների լուծմանը – խմբ):
Այցերի ընթացքում «ԱԶԿ»-ի ներկայացուցիչները կտեղեկացնեն պատրաստված օրինագծի մանրամասները և կլսեն ընդդիմադիր կողմերի առաջարկներն ու դիտողությունները։ Նշվում է, որ նախագծի հիմնական նպատակը ահաբեկչության լիակատար վերացումն ու երկրի հասրակության անդորրի հաստատումն է:
Հիշեցնենք, որ «Շրջանակային օրենքի նախագծով» հնարավոր է Թուրքիայի կողմից ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) հիմնադիր-առաջնորդ Աբդուլլահ Օջալանի կարգավիճակի փոփոխություն: Վերջինս ցմահ բանտարկության մեջ է Թուրքիայի Իմրալը կղզում:
Աղբյուր՝ Trt Haber




