• Մենք
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
18 Օգոստոս 2026
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
No Result
View All Result
  • tr Türkçe
  • am Հայերեն
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
tr Türkçe am Հայերեն

Թուրքիան ու Ինդոնեզիան խորացնում են համագործակցությունը

11:55, 18 Օգոստոս 2026
- Միջազգային, ֆֆհայ
Share on FacebookShare on Twitter

Անկարայում Ինդոնեզիայի դեսպանատան կողմից կազմակերպվել է ընդունելություն «Ինդոնեզիայի անկախության օրվա» առթիվ։ Ընդունելությանը մասնակցել են Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը, ռազմարդյունաբերության ղեկավար Հալուք Գյորգյունը, Անկարայում Ինդոնեզիայի դեսպան Ահմադ Ռիզալ Պուրնաման, Թուրքիայի գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Սելչուք Բայրաքթարօղլուն և այլ բարձրաստիճան պաշտոնյաններ։

Գյուլերը նշել է, որ Ինդոնեզիան միշտ էլ առանձնահատուկ տեղ է զբաղեցրել Թուրքիայի համար, ու չնայած երկու երկրների աշխարհագրական հեռավորությանը, գոյություն ունի խորը արմատներ ունեցող բարեկամություն և եղբայրություն, որը հիմնված է դարեր շարունակ գոյություն ունեցող պատմական և մշակութային ամուր կապերի վրա։

Ըստ Գյուլերի՝ Ինդոնեզիան Հարավարևելյան Ասիայի ամենամեծ տնտեսություններից մեկն է՝ իր դինամիկ բնակչությամբ և բարձր ներուժով, տարածաշրջանի կարևոր երկիր է և Թուրքիայի արժեքավոր ու ռազմավարական գործընկեր։ Այդ համատեքստում երկրներն անընդհատ զարգացնում են համագործակցությունը բազմաթիվ ոլորտներում՝ առևտրից ու ներդրումներից մինչև էներգետիկա, առողջապահություն, կրթություն և մշակույթ։

Գյուլերն ընդգծել է, որ Ինդոնեզիայի հետ համագործակցությունն ամրապնդվել է տարբեր ոլորտներում, այդ թվում՝ ռազմական և ռազմարդյունաբերության, և նշել, որ նրանք մեծ նշանակություն են տալիս երկու երկրների զինված ուժերի միջև փոխադարձ փորձի փոխանակմանը, սերտ շփումներին և համատեղ վարժանքներին։

Գյուլերը նաև հայտնել է, որ Թուրքիայի տեղական արտադրության 5-րդ սերնդի մարտական ​​ինքնաթիռների՝ «KAAN»-ի վաճառքի համաձայնագիրը երկկողմ համագործակցությունը հասցրել է ավելի բարձր մակարդակի

Անկարայում Ինդոնեզիայի դեսպան Պուրնաման էլ նշել է, որ Թուրքիան և Ինդոնեզիան շարունակել են մնալ ընկերներ դժվար ժամանակներում և, հետևաբար, իսկական ընկերներ են։ Ըստ դեսպանի՝ թուրքական ընկերությունները շարունակում են ներդրումներ կատարել Ինդոնեզիայում, և ինդոնեզական ընկերությունները նույնպես ներդրումներ են անում Թուրքիայում։

Աղբյուր՝ Star.com

Tags: ԹուրքիաԻնդոնեզիա

Ենթաբաժնի վերջին լուրերը

Թուրքիայում երիտասարդ զույգերի աջակցության ծավալը հասել է 457 մլն դոլարի

18.08.2026

Թուրքրայի էներգետիկայի նախարարությունը 2024-ից ի վեր աջակցում է «Ընտանիքի և երիտասարդության հիմնադրամին»։

Թուրքիան Իրանում նոր դեսպան ունի

18.08.2026

Թուրքիայի նախագահը 9 երկրում նոր դեսպան է նշանակել։

Ավտովթար Թուրքիայում․ կա 7 զոհ

18.08.2026

Վարորդը կալանավորվել է՝ անզգուշությամբ մեկ կամ մեկից ավել մարդու կյանք խլելու համար։

70

Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2026-ին կայցելի՞ Հայաստան

Կարճ ու կոնկրետ

  • Լրահոս
  • Կարճ ու կոնկրետ
  • Մենք

2010-2025 © ermenihaber.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են

ERMENİ HABER AJANSI

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

No Result
View All Result
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
  • Մենք

Copyright EH ermenihaber.am © 2015-2025
Tüm hakları saklıdır