Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ելույթ է ունեցել ՄԱԿ գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի շրջանակում։ Էրդողանն անդրադարձել է Գազայում տիրող իրավիճակին, Սիրիային, ռուս-ուկրաինական հակամարտությանը, կիպրական հարցին և Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին։
Անդրադառնալով Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին՝ Էրդողանը նշել է․
«Հարավային Կովկասի հարցում մեր տեսակետը չափազանց հստակ է։ Հուսալով ցանկանում ենք, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև մնայուն խաղաղության հաստատվի։ Գնահատում և աջակցում ենք պարոն Ալիևի և պարոն Փաշինյանի՝ լուծման ուղղությամբ ցուցաբերած կամքը։ Վճռաբար առաջ ենք մղում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը»։
Աղբյուր՝ Anadolu



