• Մենք
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
1 Փետրվար 2026
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
No Result
View All Result
  • tr Türkçe
  • am Հայերեն
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
tr Türkçe am Հայերեն

Ֆեմինիզմը և ֆեմիցիդը Թուրքիայում

16:47, 29 Օգոստոս 2025
- Գլխավոր, Հոդված
Share on FacebookShare on Twitter

Թուրքիայում կանանց կարգավիճակը մեծապես փոխվեց այն բանից հետո, երբ իշխանության եկավ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը։ Նրան հաջողվեց 1923 թվականի հոկտեմբերին Օսմանյան կայսրության ավերակների վրա հռչակել Թուրքիայի Հանրապետությունը։ 

Ղեկավարելով երկիրը՝ Աթաթուրքը աչքաթող չարեց իսլամի բարքերով սահմանափակված կանանց։ Նա խրախուսեց թրքուհիների ազատականացումը՝ որպես հասարակության զարգացման և մոդեռնիզացման կարևոր պայման։

Թուրքիայում քեմալական ռեֆորմները կանանց տվեցին բազմաթիվ իրավունքներ, որոնցից նրանք նախկինում զուրկ էին։ Օսմանյան կայսրությունում գործող շարիաթի (իրավունքի իսլամական համակարգ) փոխարեն ընդունվեց քաղաքացիական օրենսգիրք, որը կազմվել էր շվեյցարական մոդելի հիման վրա։

Այն ապահովեց Թուրքիայի անցումը կրոնի վրա հիմնված իրավական համակարգից դեպի ժամանակակից քաղաքացիական իրավունքի համակարգ։ Արդյունքում կանանց տրվեցին հետևյալ իրավունքները:

Օրինակ՝

1. Կանանց տրվեց ընտրելու և ընտրվելու իրավունք իշխանական մարմիններում։ 1935 թվականին Թուրքիայի խորհրդարանն արդեն ուներ 18 կին պատգամավոր։ Ի դեպ, Թուրքիայում կանայք կարող են ընտրել և ընտրվել բոլոր մակարդակներում։

2. Կանանց տրվեց կրթվելու իրավունք։ Նրանց թույլատրվեց սովորել համալսարաններում և ստանալ մասնագիտական կրթություն։ Դրա արդյունքում կանանց գրագիտության մակարդակը Թուրքիայում 2020-ին հասավ 95 տոկոսի։ Մինչդեռ 100 տարի առաջ՝ 1920-ականներին, Թուրքիայում այդ ցուցանիշը հազիվ կազմում էր 10 տոկոս։

3. Կանանց թույլատրվեց աշխատել դատական համակարգում, գիտակրթական ոլորտում և տեղ զբաղեցնել վարչական պաշտոններում: Օրինակ՝ 1933-ին Ստամբուլում նշանակվեց առաջին կին դատավորը։

4. Կանայք օրենքով ստացան հավասար իրավունքներ ամուսնության, ամուսնալուծության և ժառանգության հարցերում։

Կանանց այս ազատականացումը ձևակերպվեց որպես պետական ֆեմինիզմ։ Ըստ էության դա ճիշտ էր արտացոլում իրերի դրությունը, քանի որ իսկապես կար պետության հովանավորությունը և վճռականությունը։ Բայց մյուս կողմից «պետական ֆեմինիզմը» դարձավ մահակ կանանց խռովությունները և տարատեսակ բողոքները խեղդելու համար, եթե այդ շարժումներն անկախ կամ մասնավոր բնույթ էին։ Պետությունը ամբողջ ծավալով զբաղեցրել էր ֆեմինիզմի դաշտը և անգամ ռադիկալ միջոցներով դուրս էր կանանց շահերին միտված պայքարի բոլոր ինքնուրույն դրսևորումները։

Քեմալականների օրոք ձևավորված պետական ֆեմինիզմի այդ տարօրինակ մոդելն ուներ «վերևից ներքև» սխեմատիկ ուղղություն։ Դա նշանակում էր գործիք՝ վերահսկելու և սահմանափակելու ներքևից եկող ֆեմինիստական շարժումները։ Փաստացիորեն թուրքական իշխանությունները խրախուսում էին միայն կանանց այնպիսի շարժումները, որոնք համահունչ էին պետական գաղափարախոսությանը։ Այլ կերպ ասած՝ կինը դիտվում էր որպես պետության «դաստիարակած» քաղաքացի, ոչ թե պայքարող անկախ սուբյեկտ։ Իսկ այն համարձակները, որոնք ինքնուրույնաբար բարձրաձայնում էին կանանց իրական սոցիալական խնդիրների մասին, ներկայացվում էին որպես հակապետական տարրեր։ 

Գալով Էրդողանական ժամանակաշրջանին՝ տեսնում ենք, որ ոչ միայն չեն վերացել հալածանքները՝ ուղղված մասնավոր կամ ինքնուրույն ֆեմինիստկան դրսևորումների վրա, այլ նաև խորացել է ֆեմիցիդի ծավալներն ու մասշտաբները։ Գենդերային վերադասության հիմքով արված կանանց սպանությունները Թուրքիայում տարեցտարի գրեթե սիստեմատիկաբար աճում են։

Թուրքիայում գործող «Դադարեցնենք կանանց սպանությունները» հարթակի հրապարակած տվյալների համաձայն՝ 2011թ․-ից սկսած Թուրքիայում կանանց սպանությունների թիվը հիմնականում աճել է։ Օրինակ եթե 2011թ․ գրանցվել էր 121 նմանատիպ հանցագործություն, ապա հետագա տարիների պատկերը՝ ստրոև

2012թ․ տղամարդկանց կողմից սպանվել է 210 կին

2013թ․ սպանվել է 237 կին

2014թ․ սպանվել է 294 կին

2015թ․ սպանվել է 303 կին

2016թ․ սպանվել է 328 կին

2017թ․ սպանվել է 409 կին

2018թ․ սպանվել է 440 կին

2019թ. սպանվել է 474 կին

2020թ. սպանվել է 300 կին

2021թ. սպանվել է 280 կին

2022թ. սպանվել է 334 կին

2023թ. սպանվել է 315 կին

2024թ. սպանվել է 394 կին

Այս ամենը տեղի է ունենում այն պայմաններում, երբ երկրի առաջին դեմքը կանանց թիրախավորող բազմաթիվ արտահայտություններ է անում։ Թուրքիայի ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանը, 2014-ի նոյեմբերին կանանց իրավունքների մասին խոսելիս, ասել էր, որ կանայք ու տղամարդիկ չեն կարող հավասար լինել, քանի որ դա հակասում է բնությանը կամ Ալլահի ստեղծած կարգին:

«Ֆեմինիզմը վնասակար է և կանանց դերը պիտի կենտրոնացված լինի ընտանիքի վրա»:

Բացի այդ էլ մեկ ուրիշ անգամ «հարվածի» տակ էր առել չմայրացած կանանց՝ ասելով «Մայրությունը մերժող կինը թերի է, կիսատ է»։

Էրդողանի այս խոսքերը ժամանակին արժանացել են բազմաթիվ քննադատությունների՝ որպես կանանց իրավունքների ուղղությամբ հետքայլ։ Բայց դրանից ոչ Էրդողանի մոտեցումներն են փոխվել, ոչ էլ գենդերային բռնության ծայրահեղ ձևի՝ ֆեմիցիդի աղետալի վիճակագրությունը։

ԾԱՆՈԹԱԳՐՈւԹՅՈւՆ

Ֆեմինիզմ լատիներեն «femina» (կին) բառից
Շարժում և գաղափարախոսություն է, որի նպատակն է պաշտպանել կանանց իրավունքները և հասնել կանանց ու տղամարդկանց իրավահավասարությանը բոլոր ոլորտներում։

Ֆեմիցիդ լատիներեն «femina» և «cide» (սպանություն) բառերից
Կանանց սպանություն սեռային պատկանելիության հիմքով. կանանց դիտավորյալ սպանություն այն պատճառով, որ նրանք կին են։

Հեղինակ`   ՄԽԻԹԱՐ ՆԱԶԱՐՅԱՆ

Աղբյուր` Ermenihaber.am

sharethis sharing button

Ենթաբաժնի վերջին լուրերը

Հաջորդ ընտրություններում Էրդողանի կուսակցության հաղթելու և պարտվելու հավանականությունը

29.01.2026

Իշխող կուսակցությունը սոցհարցումներում պարտվում է, բայց հաղթելու հավանականությունը դեռ կարող է մեծանալ:

Թուրքիայի ազգային փոքրամասնությունները

28.01.2026

Ոչ մուսուլման լինելը դրսևորվել է ցեղասպանությունների, բռնագրավված գույքի և տեղահանությունների միջոցով:

Հերքվում է, որ Էրդողանը 10 մլն դոլար է տալիս ՀՀ-ում զոհված զինվորների ընտանիքներին

27.01.2026

Թուրքիայի նախագահականի Հանրային կապերի վարչության Ապատեղեկատվության դեմ պայքարի կենտրոնը հերքել ու անհիմն է համարել այդ լուրը։

Next Post

Թուրք հասարակության 70%-ը կողմ է միջուկային զենքի ստեղծմանը

39

Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2026-ին կայցելի՞ Հայաստան

Ֆոտո

Ֆոտո

Թուրքիայի ամենաերկար գետը սառցակալել է

26.01.2026

Ամենաշատ ընթերցվածները

Քաղաքական

Հերքվում է, որ Էրդողանը 10 մլն դոլար է տալիս ՀՀ-ում զոհված զինվորների ընտանիքներին

27.01.2026
Ռեգիոն

Թուրք-ադրբեջանական միությունների ֆեդերացիան աջակցում է Ալիջան սահմանային անցակետի բացմանը

26.01.2026
Գլխավոր

Սիրիայում քրդերը հարձակվել են Թուրքիայի դրոշի վրա

21.01.2026
Գլխավոր

Թուրքիայի ազգային փոքրամասնությունները

28.01.2026

Կարճ ու կոնկրետ

  • Լրահոս
  • Կարճ ու կոնկրետ
  • Մենք

2010-2025 © ermenihaber.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են

ERMENİ HABER AJANSI

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

No Result
View All Result
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված

Copyright EH ermenihaber.am © 2015-2025
Tüm hakları saklıdır