• Մենք
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
9 Հոկտեմբեր 2025
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
No Result
View All Result
  • tr Türkçe
  • am Հայերեն
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
tr Türkçe am Հայերեն

Թուրք-ամերիկյան հարաբերություններում նոր փու՞լ է սկսվում

13:10, 24 Սեպտեմբեր 2025
- Գլխավոր, Հոդված, Հոդված
Share on FacebookShare on Twitter

Վերջին տարիներին թուրք-ամերիկյան հարաբերություններն առանձնանում են իրենց հարափոփոխ և խիստ անկայուն բնույթով: Այն ավելի ցայտուն դրսևորում ունի մասնավորապես ռազմավարական, տնտեսական և տարածաշրջանային անվտանգության ոլորտներում: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախագահության դեռևս 1-ին շրջանում (2017-2021թթ.) Անկարայի հետ լարված հարաբերությունները հասան սրման գագաթնակետին ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի կառավարման շրջանում (2021-2025թթ.), ինչի հետրևանքով Թուրքիան զրկվեց ամերիկյան արտադրության F-35 կործանիչների ծրագրին մասնակցելուց:

Հիշեցնենք, որ 2019 թվականին, երբ Թուրքիան Ռուսաստանից գնեց S-400 հակաօդային պաշտպանության համակարգերը (ՀՕՊ), ԱՄՆ-ն պահանջեց հրաժարվել ռուսական համակարգերից՝ հօգուտ «Patriot»-ի, սակայն Անկարան չհամաձայնեց, ի պատասխան որոշեց Թուրքիային դուրս թողնել ամերիկյան F-35 կործանիչների ծրագրից և պատժամիջոցներ սահմանեց պաշտպանական-արդյունաբերական համալիրի ղեկավարների դեմ՝ CAATSA («Պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդներին հակազդելու մասին») օրենքի համաձայն: Նշենք, որ մինչ օրս չի տրամադրել գնված շուրջ 100 միավոր կործանիչները: Փոխհատուցում ստանալու ակնկալիքով չնայած Անկարան դիմել էր Վաշինգտոնին՝ 40 միավոր F-16 կործանիչ գնելու, ինչպես նաև իր ունեցած մոտ 80 ամերիկյան կործանիչներն արդիականացնելու համար, սակայն դեռևս Թուրքիայի օգտին ոչ մի զարգացում չի նկատվել։ 

Իսկ ավելի վաղ՝ 2018թ. երկրու երկրների կողմից իրար դեմ հայտարարված «առևտրային պատերազմն» ավարտվել էր միմյանց դեմ սահմանած մաքսատուրքերի կրկնապատկմամբ, իսկ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կոպիտ հռետորաբանությունը հանգեցրել դոլարի նկատմամբ թուրքական լիրայի կտրուկ արժեզրկմանը։ Իհարկե, սա առաջացրել էր Էրդողանի խիստ բացասական արձագանքին: Նա ԱՄՆ-ի գործողությունները «հարված թիկունքից» էր որակել:

Վերջին շաբաթներին Անկարայի կողմից ձեռնարկված քայլերը, որոնք ուղղված են հարաբերությունների մեղմացմանը, առաջացրել են քննադատություններ Թուրքիայի ընդդմիության շրջանում: Ըստ որոշ գնահատականների, դրանք կարող են դիտվել որպես զիջում։

Մաքսատուրքերի չեղարկումը՝ տնտեսական քայլ, թե՞ քաղաքական ժեստ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախքան Նյու Յորք մեկնելը, չեղարկեց այն հավելյալ մաքսատուրքերը, որոնք սահմանվել էին 2018 թվականին՝ Վաշինգտոնի կողմից պողպատի և ալյումինի նկատմամբ կիրառված սակագներին ի պատասխան։ Էրդողանը Նյու Յորք է մեկնել մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի աշխատանքներին, իսկ սեպտեմբերի 25-ին Սպիտակ տանը նախատեսված է հանդիպում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ:

Հարկ է նշել, որ Անկարայի կողմից ԱՄՆ արտադրանքի վրա կիրառված հավելյալ մաքսատուրքերը վերացնելու որոշումը միաժամանակ ունի տնտեսական և դիվանագիտական բազմաշերտ նշանակություն։ Նախ և առաջ, ներմուծման ծախսերի նվազումը կարող է կարճաժամկետ հեռանկարում գների առավելություն ապահովել սպառողների համար՝ հատկապես ավտոմեքենաների, բրնձի, ծխախոտի և ալկոհոլի ոլորտներում։ Միևնույն ժամանակ, այս քայլը դիտարկվում է որպես տեխնիկական դյուրացնող գործոն երկու երկրների միջև սահմանված՝ 100 միլիարդ դոլարի առևտրաշրջանառության նպատակին հասնելու ճանապարհին, ինչպես նաև կարող է արագացնել ապրանքների շրջանառությունը։ Սակայն որոշումը ներառում է նաև ռիսկեր․ մասնավորապես՝ մեքենաշինության և գյուղատնտեսական ոլորտներում այն կարող է թուլացնել տեղական արտադրողների մրցունակությունը։ Ընդդիմությունը հատկապես ուշադրություն է հրավիրում այս հանգամանքի վրա։

Նման որոշում ընդունելու ժամանակահատվածը ևս ուշագրավ է։ Այն կայացվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում Էրդողանի Նյու Յորք կատարած այցից և Սպիտակ տանը Դոնալդ Թրամփի հետ նախատեսված հանդիպումից առաջ, ինչն էլ մեկնաբանվում է որպես «բարեկամական ժեստ» Վաշինգտոնին: Մինչդեռ Անկարան այս քայլը բացատրում է «տնտեսական տրամաբանությամբ», իսկ այդ երկրի ընդդիմադիրները և մի շարք վերլուծաբաններ այն դիտարկում են որպես նախնական զիջում։ Բացի այդ, ակնկալվում է, որ այս քայլը կօգնի մեղմել բանակցային մթնոլորտը մի շարք կարևոր հարցերում, ինչպիսիք են F-16 և F-35 կործանիչների ծրագրերը, ինչպես նաև ամերիկյան «Boeing» ինքնաթիռների ձեռք բերումը:

Այս համատեքստում մաքսատուրքերի վերացումը պետք է ընկալել ոչ միայն տնտեսական, այլև ռազմավարական ու դիվանագիտական նշանակություն ունեցող քայլ։

«Boeing»-ի շուրջ վեճերը և գաղտնի հանդիպման պնդումները

Թուրքիայի ներքաղաքական դաշտում ամենասուր քննարկումներից մեկը ծավալվեց «Boeing»-ի պատվերների շուրջ։ Ընդդիմությունը պնդեց, որ Էրդողանը գաղտնի հանդիպում է ունեցել Դոնալդ Թրամփ կրտսերի հետ և այդ հանդիպման ընթացքում խոստացել է մեծածավալ «Boeing» ինքնաթիռների պատվեր։ Էրդողանը կտրականապես հերքել է այս պնդումը, սակայն ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը, թե «Boeing»-ի վաճառքները, F-16 համաձայնագրերը և F-35 ծրագրերը լինելու են իրենց հանդիպման օրակարգում, գրեթե փարատեց կասկածները:

Հարկ է նշել, որ «Boeing»-ը վերջին տարիներին բախվել է անվտանգային լուրջ խնդիրների և պատվերների կորստի, ինչի հետևանքով ընկերությունն այժմ կարիք ունի նոր պայմանագրերի։ Թուրքիայից հնարավոր մեծածավալ պատվերը կարող է Վաշինգտոնի համար դառնալ ոչ միայն տնտեսական ձեռքբերում, այլև դիվանագիտական հաջողություն։ Այս առումով հարցը կարևոր է թե առևտրային և թե քաղաքական տեսանկյունից։

F-16 և F-35 ծրագրերի շուրջ ռազմավարական քննարկումներ

Վաշինգտոնի օրակարգում «Boeing»-ից բացի նաև F-16 և F-35 ծրագրերն են։ F-16 կործանիչների արդիականացումը արտացոլում է Թուրքիայի՝ իր օդուժի կարողությունները մեծացնելու ձգտումը։ Սակայն այս վաճառքը կախված է ԱՄՆ Կոնգրեսի հաստատումից։ Ինչ վերաբերում է F-35 ծրագրին, ապա Անկարայի վերադարձը դեռևս անորոշ է։ Ինչ վերաբերում է ծրագիր վերադառնալուն, ապա այն կարող է հնարավոր դառնալ միայն զգալի քաղաքական զիջումների պայմաններում։

Միջազգային ճնշումներ և հնարավոր զիջումներ

ԱՄՆ-ում և Եվրոպայում գործող տարբեր շրջանակներ շարունակում են ուշադրության կենտրոնում պահել Թուրքիայում ժողովրդավարական հետընթացն ու մարդու իրավունքների խախտումները։ Վաշինգտոնում F-16 կործանիչների վաճառքը Կոնգրեսի հաստատման ենթակա լինելու հանգամանքը դիտվում է որպես ճնշման միջոց՝ Անկարայի S-400 հակաօդային պաշտպանության համակարգի շուրջ դիրքորոշումը փոխելու համար։

Հնարավոր զիջումների տարբերակների շարքում նշվում են․ S-400 համակարգերի սահմանափակ օգտագործումը կամ դրանց նկատմամբ վերահսկողության թույլտվությունը, խոսքի ազատության և դատական անկախության ոլորտներում «մասնակի բարելավումներ» (որոնք, քիչ հավանական են), ինչպես նաև «Boeing»-ի և F-16 ծրագրերի շրջանակում ԱՄՆ-ին նպաստող ավելի ճկուն ֆինանսավորման պայմանների ընդունումը։

Էրդողանը հետքայլ կանի՞

Ներքաղաքական դաշտում Ռեջեփ Թայիփ Էրդողանը սովորաբար պահպանում է «չզիջող առաջնորդի» համբավը։ Այդ պատճառով էլ մեծ զիջումների փոխարեն գերադասվում են երկարատև բանակցություններ, փոխադարձ ժեստեր և ժամանակի ընթացքում փուլային լուծումներ։ Հնարավոր զիջումները հանրությանը «փոխադարձ շահ» ձևակերպմամբ ներկայացնելը ևս այս ռազմավարության մի մասն է։

Այս մոտեցումը Էրդողանին մի կողմից ապահովում է մանևրելու հնարավորություն արտաքին քաղաքականության մեջ, մյուս կողմից էլ թույլ է տալիս ներսում շարունակել «կոշտ դիրքորոշման» հռետորաբանությունը։ Սակայն նման ռազմավարությունը բերում է նաև այն ռիսկին, որ երկկողմ հարաբերություններում առկա խնդիրները երկար ժամանակ չեն ստանա լիարժեք լուծում։

Թուրքիա–ԱՄՆ հարաբերություններում վերջին զարգացումները ներկայացվում են որպես «նոր էջ», սակայն գլխավոր հարցն այն է՝ այդ էջը ինչպես կգրվի։ Մաքսատուրքերի չեղարկման որոշումը կայացվել է առանց մեջլիսի վերահսկողության, իսկ միլիարդավոր դոլարների ռազմական և առևտրային համաձայնագրերը մշակվում են փակ դռների հետևում, ինչը նորից ցույց է տալիս թափանցիկության պակասը։

«Boeing»-ի շուրջ ծավալված վեճը միայն ինքնաթիռի պատվերի մասին չէ․ այն նաև փորձաքար է, թե ինչպես են ձևավորվում Թուրքիայի արտաքին քաղաքականությունը, տնտեսական առաջնահերթությունները և ժողովրդավարական չափանիշները։ Էրդողանի և Թրամփի սպասվող հանդիպումը կարող է դառնալ հարաբերություններում նոր շրջափուլի սկիզբ։ Սակայն դեռևս անորոշ է՝ այդ փուլը կվերածվի՞ կայուն կարգավորման, թե՞ կբերի բանակցային նոր երկարատև շրջափուլ:

Աղբյուր՝ Ermeni Haber

Հեղինակ՝ Էլեն Քոքչյան

Ենթաբաժնի վերջին լուրերը

«Զանգեզուրի միջանցքը» Գաբալայի հռչակագրում

08.10.2025

«Թյուրքական պետությունների կազմակերպության» գագաթնաժողովում ստորագրվել է Գաբալայի հռչակագիրը։

Թուրքիան մինչև 2030-ը կսպառի իր ջրային պաշարները

07.10.2025

Այդ երկրում մեկ շնչի հաշվով ջրի օրական սպառումը կազմում է մոտ 217 լիտր։

Թուրքիան և Ադրբեջանն օկուպացված Քարվաճառում կառուցելու են հողմակայան

06.10.2025

3100մ բարձրության վրա կառուցվող հողմակայանի նախնական հզորությունը լինելու է 240 Մվտ:

Next Post

Էրդողանը Գուտերեշի հետ քննարկել է տարածաշրջանային հարցեր

Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2026-ին կայցելի՞ Հայաստան

Կարճ ու կոնկրետ

  • Լրահոս
  • Կարճ ու կոնկրետ
  • Մենք

2010-2025 © ermenihaber.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են

ERMENİ HABER AJANSI
No Result
View All Result
  • Լրահոս
  • Կարճ ու կոնկրետ
  • Մենք

Copyright EH ermenihaber.am © 2015-2024
Tüm hakları saklıdır