• Մենք
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
18 Հուլիս 2026
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
No Result
View All Result
  • tr Türkçe
  • am Հայերեն
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
tr Türkçe am Հայերեն

Թուրք լրագրող. «Պատրաստ եմ Վարագավանքը հանձնել Թուրքիայի մշակույթի նախարարությանը»

12:33, 19 Հունիս 2026
- ztr, Գլխավոր, Մշակույթ
Share on FacebookShare on Twitter

Հայոց պատմական Վարագավանքի (Յոթ եկեղեցիներ) վանական համալիրը շարունակում է մնալ անմխիթար վիճակում։ Այն գտնվում է Վանի շրջանում և համարվում հայկական միջնադարյան ճարտարապետության կարևորագույն կոթողներից մեկը։ 8-րդ դարում կառուցված հուշարձանը տարիների ընթացքում զգալիորեն վնասվել է և այժմ կանգնած է հետագա քայքայման վտանգի առաջ։

Թուրք հայտնի լրագրող Ֆաթիհ Ալթայլըն հայտարարել է, որ պատրաստ է համալիրի տարածքն առանց որևէ փոխհատուցման փոխանցել Թուրքիայի պետական կառույցներին, եթե վերջիններս ցանկանան զբաղվել դրա պահպանությամբ և վերականգնմամբ։

Նիլ Գյուլսյումի YouTube-յան հաղորդման ընթացքում Ալթայլըն նշել է, որ եկեղեցու տարածքը փաստացի գրանցված է իր պապի անունով և մինչ օրս չի փոխանցվել այլ սեփականատիրոջ։

«Եթե մշակույթի նախարարությունը հետաքրքրված լինի, կարող է դիմել։ Ես կքննարկեմ հարցը ընտանիքի անդամների հետ։ Թող վերցնեն և տնօրինեն, նույնիսկ առանց որևէ փոխհատուցման»,– ասել է լրագրողը։

Նա նաև ներկայացրել է, թե ինչպես է պատմական կառույցը հայտնվել իրենց ընտանիքի սեփականության կազմում։ Ալթայլըի խոսքով՝ տարիներ առաջ պետությունը, փոխհատուցելով իրենց ընտանիքից վերցված հողատարածքների մի մասը, փոխանցել է այլ գույքեր, որոնց թվում եղել է նաև Վարագավանքը։

Լրագրողը շեշտել է, որ ընտանիքը երբևէ չի վնասել կամ վաճառքի չի հանել եկեղեցին, ինչի շնորհիվ այն պահպանվել է մինչև մեր օրերը, թեև գտնվում է խիստ անմխիթար վիճակում։

Վարագավանքի ճակատագիրը երկար ժամանակ քննարկումների առարկա է եղել հայկական համայնքի շրջանակներում։ Համալիրը կարևոր նշանակություն ունի ոչ միայն որպես ճարտարապետական հուշարձան, այլև որպես հայկական հոգևոր և մշակութային ժառանգության բացառիկ մաս։ Սակայն տասնամյակների ընթացքում պատշաճ պահպանության բացակայությունը հանգեցրել է նրա զգալի վնասմանը։

2025թ. դեկտեմբերին թեման քննարկվել էր նաև Կ. Պոլսի Հայոց պատրիարքարանի և Թուրքիայի իշխանությունների միջև հանդիպման ընթացքում։ Այդ ժամանակ պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը, հանդիպելով Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Մեհմեթ Նուրի Էրսոյի հետ, ընդգծել էր, որ Վարագավանքի վերականգնումը կարող է նպաստել ինչպես տարածաշրջանային զբոսաշրջության զարգացմանը, այնպես էլ պատմամշակութային արժեքների պահպանմանը։

Ավելի ուշ Մաշալյանը հայտնել էր, որ նախարարին հիշեցրել է պետության կողմից հուշարձանի վերահսկողության տակ վերցնելու հնարավորության մասին։ Նրա խոսքով՝ թուրք նախարարը խոստացել էր հարցին վերադառնալ համապատասխան ժամանակահատվածում։

Այսօր Վարագավանքը շարունակում է մնալ վտանգված վիճակում։ Տարիների ընթացքում այն վնասվել է ինչպես անուշադրության, այնպես էլ երկրաշարժերի հետևանքով, իսկ համալիրի պահպանության հարցում որոշակի դեր է ստանձնել տեղի հայկական համայնքը։

Աղբյուր՝ Ermenihaber.am

Ենթաբաժնի վերջին լուրերը

Թուրքիայի մաքսային համակարգում արդեն ներդրվել է Հայաստանի պաշտոնական կոդը

17.07.2026

Նպատակ կա Հայաստանի ու Թուրքիայի առևտրի ծավալը ներկայիս 350 մլն դոլարից հասցնել 1 մլրդ դոլարի։

Կալանավորվել է Ստամբուլի հայկական գերեզմանատան վրա հարձակված անձը

17.07.2026

Ընդդիմադիր պատգամավորը Մահմութ Դինդարը Թուրքիայի մեջլիսին առաջարկել է խորհրդարանական հետաքննություն սկսել։

Ինչու՞ էր կարևոր ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը Թուրքիայի համար. ի՞նչ շահեց Անկարան

16.07.2026

Թրամփը հայտնեց, որ պատրաստ է չեղարկել Թուրքիայի դեմ սահմանված «CAATSA» պատժամիջոցները։

Next Post

Յաշար Գյուլեր. «Անկարայում ՆԱՏՕ գագաթնաժողովը կլինի բեկումնային»

68

Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2026-ին կայցելի՞ Հայաստան

Կարճ ու կոնկրետ

  • Լրահոս
  • Կարճ ու կոնկրետ
  • Մենք

2010-2025 © ermenihaber.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են

ERMENİ HABER AJANSI

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

No Result
View All Result
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
  • Մենք

Copyright EH ermenihaber.am © 2015-2025
Tüm hakları saklıdır