Թուրքիայի առևտրի նախարար Օմեր Բոլաթը մասնակցել է արտաքին տնտեսական հարաբերությունների խորհրդի (DEIK) և Մարոկկոյի ձեռնարկությունների ընդհանուր կոնֆեդերացիայի (CGEM) կողմից կազմակերպված Թուրքիա-Մարոկկո գործարար և ներդրումային ֆորումին։
Նախարարը նշել է, որ վերջին 18 տարվա ընթացքում Թուրքիա-Մարոկկո ազատ առևտրի համաձայնագրի շրջանակում Մարոկկոյի արտահանումը Թուրքիա աճել է 9 անգամ, իսկ Թուրքիայի արտահանումը Մարոկկո՝ 8 անգամ։ 2024-ին երկու երկրների միջև առևտրի ծավալը հասել է 5 մլրդ դոլարի։
Աղբյուր՝ Haber 7









