Օրերս տեղի է ունեցել Թուրքիա-Ֆրանսիա համատեղ տնտեսական և առևտրային կոմիտեի 8-րդ նիստը, որի ընթացքում քննարկվել են երկու երկրների տնտեսական հարաբերությունները։ Նիստին մասնակցել է Թուրքիայի առևտրի նախարար Օմեր Բոլաթը և Ֆրանսիայի արտաքին առևտրի և տնտեսական գրավչության հարցերով նախարար Նիկոլա Ֆորիսյեն։
Ֆորսիյեն նշել է, որ ֆրանսիական ընկերությունները շարունակում են հետաքրքրություն ցուցաբերել թուրքական շուկայի նկատմամբ։ Ըստ նրա՝ ֆրանսիական ընկերությունները Թուրքիայում երկարաժամկետ ներդրումային ռազմավարություն են իրականացնում և 2020-2024-ի ընթացքում արվել է 3.6 մլրդ եվրոյհի ներդրում, իսկ 2027-ին նախատեսվում է մինչև 5 մլրդ եվրոյի ներդրում։ Նա հավելել է, որ 2025-ին երկու երկրների միջև առևտրի ծավալը հասել է 24 մլրդ եվրոյի և առևտրային հարաբերությունները կայուն կերպով աճում են ու տնտեսական համագործակցությունը շարունակում է աճել։
Ֆորիսյեն նաև հավելել է, որ Ֆրանսիայի պետական ներդրումային բանկը «BPIfrance»-ը Թուրքիային տրամադրել է 1.8 մլրդ եվրոյի ֆինանսավորում ու դրա շրջանակներում կիրականացվեն 150 մլն եվրոյի ֆինանսավորման պայմանագրեր «Limak Holding»-ի և 50 մլն եվրոյի «Rönesans Holding»-ի հետ։
Աղբյուր՝ Forbes.com.tr







