Թուրքիայի գանձապետարանի ու ֆինանսների նախարար Մեհմեթ Շիմշեքը Թուրքիայի Կենտրոնական բանկի ԿԲ ղեկավար Ֆաթիհ Քարահանի հետ երկօրյա այցով մեկնել է Լոնդոն, որտեղ հանդիպումներ են ունեցել ներդրողների ու ֆինանսական աշխարհի ներկայացուցիչների հետ։
Նրանց հետ քննարկվել է Մերձավոր Արևելքում տիրող պատերազմի ազդեցությունը Թուրքիայի տնտեսության վրա և թե ինչպես են հաղթահարվելու այդ բացասական հետևանքները։ Ընդգծվել է, որ Թուրքիայի տնտեսությունը կարողանում է դիմադրել այս իրավիճակում։
Ներդրողներին են ներկայացվել Թուրքիայի ներկայիս տնտեսական ծրագիրը և գնաճի դեմ պայքարի գործընթացը։
Աղբյուր՝ BBC Türkçe










