Թուրքիայում դոլարի փոխարժեքը կտրուկ աճ է գրանցել՝ գերազանցելով 44.5 թուրքական լիրան։ Տեղեկությունների համաձայն՝ ապրիլի 3-ի գիշերը դոլարը կարճ ժամանակում բարձրացել է 44.45-ից մինչև 44.58 լիրա, որից հետո որոշ չափով կայունացել է, սակայն շարունակում է պահպանվել բարձր գնային սանդղակում։
Նշվում է, որ Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունների մեկնարկի պահին 1 դոլարը կազմում էր մոտ 43.96 լիրա։ Փորձագետների գնահատմամբ՝ արժույթի շուկայում տատանումները կապված են արտաքին տնտեսական և քաղաքական զարգացումների հետ։ Թուրքակա մամուլում դոլարի թանկացման լուրերը բնութագրվում են հետևյալ կերպ. «Դոլարի կրակն անհնարին է կանգնեցնել»:
Աղբյուր՝ Kronos










