• Մենք
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
25 Հոկտեմբեր 2026
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
No Result
View All Result
  • am Հայերեն
  • tr Türkçe
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
am Հայերեն tr Türkçe

Միջուկային էներգիայի հարցում Թուրքիան նոր փուլ է մտնում

16:50, 09 Հունիս 2026
- Տնտեսական, ֆֆհայ
Share on FacebookShare on Twitter

Թուրքիայի «Աքքույու» ատոմային էլեկտրակայանի (ԱԷԿ) առաջին էներգաբլոկում հաջողությամբ ավարտվել է գործարկման ժամանակացույցի փուլերից մեկը։ Նախատեսվում է մինչև տարեվերջ իրականացնել էլեկտրաէներգիայի առաջին արտադրությունը։ Այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները՝ վկայակոչելով երկրի Էներգետիկայի նախարարության աղբյուրները։

Նշվում է, որ սրանով Թուրքիան թևակոխում է միջուկային էներգետիկայի նոր դարաշրջան։ Անկարան նպատակ ունի զրոյական արտանետումներով, անխափան և էկոլոգիապես մաքուր միջուկային էներգիան դարձնել երկրի էներգետիկ համակարգի ամենահզոր հենասյուներից մեկը։

Բացի այդ, Թուրքիայի միջուկային էներգետիկայի ծրագրերը չեն սահմանափակվելու միայն «Աքքույու» ԱԷԿ-ով։ Ըստ երկրի ռազմավարական տեսլականի՝ նախատեսվում է նոր ատոմակայաններ կառուցել Սինոփի (Սինոպե) և Թրակիայի շրջաններում։ Նշվում է, որ արտադրական պորտֆելում ներառվելու են նաև փոքր մոդուլային ռեակտորներ (SMR), ինչը թույլ կտա դիվերսիֆիկացնել էներգետիկ ենթակառուցվածքները։

Էներգետիկայի ոլորտում լիակատար անկախության հասնելու նպատակով Թուրքիան մշակել է նաև երկարաժամկետ ծրագիր։ Ըստ այդմ՝ նոր ներդրումների և նախագծերի շնորհիվ նախատեսվում է մինչև 2050-ը երկրի միջուկային կարողությունները հասցնել 20.000 մեգավատի՝ էականորեն մեծացնելով ատոմային էներգիայի տեսակարար կշիռը ընդհանուր արտադրության մեջ։

Աղբյուր՝ Urfanatik

Ենթաբաժնի վերջին լուրերը

Ուղեղների արտահոսք Թուրքիայից. 1-ին տեղում Գերմանիան է

23.10.2026

Ստամբուլը դարձել է ուղեղների արտահոսքի ամենաբարձր ցուցանիշն ունեցող քաղաքը՝ 4%:

Թուրքիա կմեկնեն շուրջ 100 նախագահներ և 400 նախարարներ

23.10.2026

Անթալիայում պատրաստվում են ՄԱԿ-ի COP31 համաժողովին։

Թուրքիան սոցցանցում ծախսած ժամանակով համաշխարհային միջինից բարձր է

23.10.2026

Առցանց մեդիայի ընդհանուր սպառումը Թուրքիայում շաբաթական 43 ժամ 28 րոպե է, իսկ աշխարհում՝ 34 ժամ 16 րոպե։

Next Post

Թուրքիան ու Սաուդյան Արաբիան փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

5

Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2026-ին կայցելի՞ Հայաստան

Կարճ ու կոնկրետ

  • Լրահոս
  • Կարճ ու կոնկրետ
  • Մենք

2010-2025 © ermenihaber.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են

ERMENİ HABER AJANSI

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

No Result
View All Result
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
  • Մենք

Copyright EH ermenihaber.am © 2015-2025
Tüm hakları saklıdır