• Մենք
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
3 Դեկտեմբեր 2025
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
No Result
View All Result
  • tr Türkçe
  • am Հայերեն
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
tr Türkçe am Հայերեն

Ադրբեջանը, Ռուսաստանը և Իրանը համաձայնության են եկել «Հյուսիս-Հարավ» միջանցքով բեռնափոխադրումների ծավալը մեծացնելու շուրջ

10:56, 15 Հոկտեմբեր 2025
- Ռեգիոն, Տնտեսական
Share on FacebookShare on Twitter

Ադրբեջանը, Ռուսաստանը և Իրանը պայմանավորվել են «Հյուսիս–Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքով բեռնափոխադրումների տարեկան ծավալը հասցնել 15 մլն տոննայի, ինչպես նաև ապահովել բեռնահոսքի շարունակական աճ։

Բաքվում կայացած եռակողմ հանդիպման ընթացքում, որը վարել են Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը, Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը և Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Ֆերզանե Սադուղը, ընդունվել է համատեղ հայտարարություն։

Փաստաթղթով կողմերը համաձայնել են ստեղծել ճանապարհային փոխադրումների հատուկ աշխատանքային խումբ, որի կազմում ընդգրկվելու են երեք երկրների մաքսային, սահմանային և տրանսպորտային գերատեսչությունների ներկայացուցիչներ։

Հայտարարությունում նշվում է, որ «Հյուսիս–Հարավ» միջանցքի լիարժեք գործարկման համար կենսական նշանակություն ունի Ռեշտ–Աստարա երկաթուղային գծի և տերմինալի շինարարության ավարտը։ Կողմերը շեշտել են, որ անհրաժեշտ է բեռնափոխադրումների ծավալը հասցնել 15 մլն տոննայի և ապահովել դրանց շարունակական աճ՝ այդ նպատակով երեք ամսվա ընթացքում մշակելով համատեղ գործողությունների ծրագիր։

Փաստաթղթում ընդգծվել է նաև սահմանային անցակետերի ընթացակարգերի պարզեցման և փոխադրումների, մաքսային ու սահմանային գործընթացների թվայնացման անհրաժեշտությունը։

Բացի այդ, կողմերը համաձայնության են եկել շարունակել տեխնիկական խորհրդակցությունները՝ ուղղված էլեկտրական ցանցերի ինտեգրման ծրագրին, ինչպես նաև խորացնել համագործակցությունը տրանսպորտի, էներգետիկայի և մաքսային ոլորտներում։

Աղբյուր՝ Haber Global

Ենթաբաժնի վերջին լուրերը

Թուրքիայում վարկային ռիսկի հավելավճարն էականորեն նվազել է

02.12.2025

CDS-ն հասել է 233 բազիսային կետի՝ գրանցելով նվազագույն մակարդակը 2018 թվականի մայիսից հետո։

2024-ին նավատորմը ամենաշատը մեծացրած երկիրը Թուրքիան է դարձել

01.12.2025

Ոլորտի ներկայացուցիչները զգուշացնում են, որ այս աճը չի կարող կայուն լինել, եթե չսկսվի հնացող նավատորմի արդիականացումը։

Թուրքիայի տնտեսությունը 2025-ի 3-րդ քառորդում աճել է

01.12.2025

TÜİK-ի տվյալներով՝ այն նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 3.7 տոկոսով:

Next Post

Թուրքիայի և Վրաստանի նախագահները միասին դիտել են ֆուտբոլային հանդիպումը

Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2026-ին կայցելի՞ Հայաստան

Ֆոտո

Ֆոտո

Թուրքիայում գտնվող հայկական եկեղեցին ոչնչացման եզրին է

01.12.2025

Ամենաշատ ընթերցվածները

Ֆոտո

Թուրքիայում գտնվող հայկական եկեղեցին ոչնչացման եզրին է

01.12.2025
Քաղաքական

Թուրքիայի համար ամենաբարեկամ երկիրը Ադրբեջանն է․ Հայաստանը ցանկում վերջինն է

02.12.2025
Ռեգիոն

Էրդողանի խորհրդականն ադրբեջանցի գործընկերների հետ քննարկել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև գործընթացը

28.11.2025
Հանրային

Մաշալյանն Էրդողանի հրավերով մեկնում է Անկարա

27.11.2025

Կարճ ու կոնկրետ

  • Լրահոս
  • Կարճ ու կոնկրետ
  • Մենք

2010-2025 © ermenihaber.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են

ERMENİ HABER AJANSI

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

No Result
View All Result
  • Լրահոս
  • Կարճ ու կոնկրետ
  • Մենք

Copyright EH ermenihaber.am © 2015-2024
Tüm hakları saklıdır