• Մենք
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
10 Ապրիլ 2026
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
No Result
View All Result
  • tr Türkçe
  • am Հայերեն
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
tr Türkçe am Հայերեն

Ադրբեջանցի վերլուծաբան. «Մեր երկրում թե՛ հասարակությունը և թե՛ քաղաքական վերնախավը ուշադիր հետևում է հայ-թուրքական գործընթացին»

16:59, 11 Նոյեմբեր 2025
- Գլխավոր, Հարցազրույց, ֆֆհայ
Share on FacebookShare on Twitter

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, նոյեմբերի 4-ից 5-ը Երևանում տեղի էր ունեցել «Օրբելի ֆորում 2025․ Կառուցելով խաղաղություն և բազմակողմանի համագործակցություն» համաժողովը, որին մասնակցել էր Բաքվի Թոփչուբաշովի անվան վերլուծական կենտրոնի համահիմնադիր և տնօրեն Ռուսիֆ Հուսեյնովը։
Նա բացառիկ հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին և կիսվել իր դիտարկումներով։

– Բաքուն դե՞մ է, թե՞ կողմ, որ հայ-թուրքական սահմանը բացվի, պետությունն իր հերթին, իսկ ժողովուրդը՝ իր, ի՞նչ են մտածում։

– Ադրբեջանում թե՛ հասարակությունը, թե՛ քաղաքական վերնախավը շատ ուշադիր հետևում է հայ-թուրքական գործընթացին։  Ադրբեջանում տարածված է «Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքը, ըստ այդմ, այն ամենը, ինչ տեղի է ունենում Թուրքիայի շուրջ, հատկապես Թուրքիայի արտաքին քաղաքականությունը՝ կապված Հայաստանի հետ, ընկալվում է շատ զգայուն կերպով։ Մենք Ադրբեջանում ներկայացնում ենք փորձագիտական համայնք։ Ընդհանուր առմամբ, կարծում եմ, որ շարքային  քաղաքացիները դեմ չեն լինի հայ–թուրքական հարաբերությունների կարգավորմանը (չունեմ հարցման արդյունքներ), այսինքն՝ դա իմ սեփական դիտարկումն է։ Այս երկու գործընթացները զուգահեռ են, բայց միևնույն ժամանակ՝ փոխկապակցված։ Սակայն առաջնահերթությունը պետք է տրվի հայ–ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը, քանի որ դա նաև կօգնի հայ–թուրքական հարաբերությունների կարգավորմանը։ Գիտեմ, շատ բարդ է։

– Ինչպե՞ս կգնահատեք համագործակցությունը 3+3 տարածաշրջանային հարթակի շրջանակներում։

– Պանելային քննարկման ժամանակ ես նույնպես փորձեցի անդրադառնալ հենց այդ հարցին։ Ես ասացի, որ հատկապես 2020-ի պատերազմից հետո եղել են մի քանի տարածաշրջանային հարթակների նախաձեռնություններ։ Կան մի քանի այլ նախաձեռնություններ և ես չգիտեմ, թե որքանով դրանք կհաջողեն կամ կձախողեն։ Իմ  տեսլականն այն է, որ Հարավային Կովկասի երեք երկրները պետք է համագործակցեն և ստեղծեն իրենց սեփական տարածաշրջանային գործակալությունը։ Որպես տարածաշրջանային միավոր՝  նրանք կամ կդիմեն արտաքին ուժերին, կամ արտաքին ուժերը կմոտենան նրանց։ Սա կարող է լինել «3+1»՝ Հարավային Կովկաս գումարած ԵՄ, «3+1»՝ Հարավային Կովկաս գումարած ԱՄՆ, կամ Հարավային Կովկաս գումարած Կենտրոնական Ասիայի 5 երկիր։ Այսպիսով, կարծում եմ, որ մենք նախ պետք է ստեղծենք հիմնական տարածաշրջանային հարթակ, ապա նոր խաղանք տարբեր տարբերակներով։ 

– Ի՞նչ տպավորություններով ու խոհերով եք հեռանալու Հայաստանից։

– Ուզում եմ նաև շնորհակալություն հայտնել համաժողովի կազմակերպիչներին հրավերի, հյուրընկալության և, իհարկե, անվտանգության ապահովման համար։ Հուսով եմ, որ մոտ ապագայում անվտանգության որևէ միջոցի կարիք չի լինի, և մեր քաղաքացիները կկարողանան անարգել տեղաշարժվել։ Ցանկանում եմ նաև ասել, որ ով էլ գա Հայաստանից Բաքու, նրանք նույնպես կունենան նման անվտանգություն։ Մենք  ապահովում ենք անվտանգության միջոցները, անձնական պաշտպանությունը, և նույնը կկիրառվի նաև Հայաստանի քաղաքացիների նկատմամբ։  Այս պահին անհրաժեշտ է խուսափել ցանկացած ֆորսմաժորային իրավիճակից։ Վերքերն ու տրավմաները դեռ թարմ են։ Երկու երկրներում էլ կան քաղաքացիներ, ովքեր տուժել են պատերազմից, ովքեր կորցրել են իրենց սիրելիներին։ Հետևաբար, մենք պետք է հասկանանք նրանց, պետք է բավականին զգայուն լինենք որոշակի հարցերի նկատմամբ։ Բայց ես, իսկապես հույս ունեմ, որ առաջիկայում դուք նույնպես կկարողանաք այցելել Ադրբեջան, սկզբում՝ որոշակի անվտանգության միջոցառումներով, իսկ հետո՝ արդեն ազատորեն։ 

Աղբյուր՝ Ermeni Haber

Հեղինակ՝ Անի Գալստյան

Ենթաբաժնի վերջին լուրերը

Թուրքիան և Ուկրաինան համաձայնություն են եկել էներգետիկ խոշոր նախագծի շուրջ

10.04.2026

Զելենսկին հայտնել է, որ այդ ուղղությամբ արդեն կոնկրետ քայլեր են ձեռնարկում։

Իրանի նախագահ. «Գնահատում ենք Թուրքիայի դիրքորոշումը պատերազմի ընթացքում»

10.04.2026

Փեզեշքիանը «X» էջում գրառում է արել Թուրքիայի վերաբերյալ։

Թուրքիայի ամենաշատ ու ամենաքիչ հայհոյող նահանգները

10.04.2026

Կազմվել է Թուրքիայի նահանգների խոսույթի քաղաքավարության մակարդակը գնահատող վարկանիշային ցուցակ։

Next Post

Թուրքիայի ավտոարտադրությունը ռեկորդ է սահմանել․ արտահանումը աճել է 11.6%-ով

57

Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2026-ին կայցելի՞ Հայաստան

Ֆոտո

Ֆոտո

Թուրքիայից 4 գյուղ առաջադրվել է աշխարհի լավագույն զբոսաշրջային գյուղ անվանակարգում

09.04.2026

Ամենաշատ ընթերցվածները

Գլխավոր

Դատարանն արդարացրել է Թուրքիայում Հայոց ցեղասպանության ֆիլմը ցուցադրած կինոգործչին

06.04.2026
Հարցազրույց

Հայկական տեղանունների թյուրքացում․ պատմության վերաշարադրո՞ւմ, թե՞ հատուկ ստրատեգիա

02.04.2026
Հանրային

Հունական հեռուստաեթերում թեժ վեճ է եղել Թուրքիայի թեմայով

06.04.2026
Ռազմական

Թուրքիայի սահմանին գտնվող փակ գործարանը Հունաստանը կարող է դարձնել ռազմաբազա

04.04.2026

Կարճ ու կոնկրետ

  • Լրահոս
  • Կարճ ու կոնկրետ
  • Մենք

2010-2025 © ermenihaber.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են

ERMENİ HABER AJANSI

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

No Result
View All Result
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
  • Մենք

Copyright EH ermenihaber.am © 2015-2025
Tüm hakları saklıdır