• Մենք
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
31 Մարտ 2026
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
No Result
View All Result
  • tr Türkçe
  • am Հայերեն
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
tr Türkçe am Հայերեն

Թուրքական հետքը հայկական ազգանուններում

16:53, 31 Մարտ 2026
- Գլխավոր, Հարցազրույց, ֆֆհայ
Share on FacebookShare on Twitter

Ermenihaber.am–ը զրուցել է պատմական գիտությունների թեկնածու, ազգագրագետ Նիկոլ Մարգարյանի հետ թուրքական ծագում ունեցող հայկական ազգանունների թեմայով: Փորձել ենք պարզել, թե ինչ ժամանակշրջանում և ինչ կերպ է դրսևորվել թուրքական անվանումների ազդեցությունը հայերի անուն-ազգանուններում։

– Պրն Մարգարյան, որքա՞ն տարածված է թուրքերենի ազդեցությունը հայկական ազգանուններում։

– Հայկական ազգանունների մեջ բավականին մեծ թիվ են կազմում թուրքական ազդեցությամբ ձևավորված ազգանունները։ Դրանք հիմնականում կազմված են Թուրքիայում հայաբնակ վայրերի թյուրքական անվանումներից (Էրզրումցյան, Փայազատյան, Ստամբուլցյան) կամ արհեստների թյուրքական անվանումներից (Դեմիրճյան, Բոյաջյան, Թոփչյան, Քյուրքչյան և այլն)։

– Ո՞ր պատմական փուլերում է առավել ակտիվ ձևավորվել այս ազդեցությունը և պատմական ի՞նչ հանգամանքներ են նպաստել թուրքական տարրերի ներթափանցմանը հայկական ազգանունների մեջ։

– Այդ ազգանունների մեծ մասը կազմվել է Ադրիանուպոլսի պայմանագրով (1829թ․ սեպտեմբերի 2) Արևմտյան Հայաստանից Արևելյան Հայաստան  մոտ 75.000 հայերի ներգաղթից հետո: 1870-ականներին Ռուսաստանի իշխանությունները պահանջեցին, որ կայսրության բնակիչները ազգանուններ ունենան և պաշտոնական գրագրության մեջ հանդես գան անուն-ազգանուն-հայրանունով (Թուրքիայում ազգանունների համատարած ընդունումը պարտադրվել է ավելի ուշ՝ 1934թ․-ին)։ Ահա, այդ ժամանակ ներգաղթած արևմտահայերի մեծ մասը, ովքեր արհեստավորների ժառանգներ էին և Արևելյան Հայաստանում շարունակում էին զբաղվել իրենց պապերի արհեստներով, որոշեցին իրենց ազգանուններում ամրագրել այդ արհեստների անվանումները։ Իսկ դրանք էլ ունեին թյուրքական կամ արաբական ծագում և լայնորեն օգտագործվում էին Թուրքիայի տարածքում։ Ներգաղթածների մեկ այլ հատված էլ որոշեց ազգանուններում ամրագրել այն բնակավայրերի անվանումները, որտեղից գաղթել էին իրենց պապերը։ 1930-ական և հատկապես 1960-ական թվականներին, երբ Խորհրդային Հայաստանում արշավ սկսվեց օտարածին անունների ու ազգանունների դեմ, տասնյակ ընտանիքներ թարգմանեցին իրենց ազգաննունները հայերեն։ Այդպես առաջացան Կարինյանները, Բայազետյանները, Դեմիրճյանները, Դերձակյանները, Պայտագործյանները և այլն։ Սակայն ավելի մեծ մասը պահպանեց թուրքական տարբերակը՝ համարելով, որ այդ կերպ ավելի երկար կհիշեն, թե ծագումով որտեղից են եղել իրենց նախնիները ու ինչ արհեստներով են զբաղվել։

– Ձեր կարծիքով՝ պե՞տք է արդյոք դիտարկել դա որպես խնդիր, թե՞ որպես պատմական, բնական գործընթաց։

– Դա պատմական գործընթաց է եղել, կարելի է ասել, որ նույնիսկ ուղղակի ազդեցություն չի եղել, գոնե, արհեստների անվանումների դեպքում: Մարդիկ իրենց արհեստների անվանումներն իմացել են թուրքերենով և պարզապես ամրագրել են ազգանունների մեջ, երբ կարիք են ունեցել ազգանուն ունենալու: Այդտեղ ոչ մի պարտադրանք չի եղել, որ հենց թուրքական տարբերակը վերցնեն։ Այլ հարց է, որ տեղանուններն են թուրքացված եղել ու տեղանուններից ազգանուններ կազմելու ժամանակ ազգանուններում հայտնվել են հենց թուրքական տարբերակները: Բայց կրկնում եմ՝ այս դեպքում նույնպես թուրքական պարտադրաքն ուղղակի չի եղել: Դա շատ-շատ միջնորդավորված բան է: Իսկ մեր աշխատանքում՝ մշակութային, մարդաբանական կամ ազգագրագիտական, մենք առաջնորդվում ենք բանասացների կարծիքով: Նրանց մեծ մասը պահպանել է հենց թուրքական տարբերակները և հենց նրանց մեծամասնությունն էլ համարում է, որ դա հիշողություն է այն մասին, որ իրենց պապերը ապրել են Արևմտյան Հայաստանում, զբաղվել տվյալ արհեստով։ Ու այդպիսով կրել են թուրքական կամ արաբական ազգանուններ, որովհետև այդ ազգանունների, բառերի, արհեստների անվանումների մի մասը մաքուր թուրքական չեն, նույնիսկ արաբական են, որոնք Թուրքիայում լայնորեն տարածված են եղել և դրանց իմաստները հասկանալի են եղել Թուքրիայի ողջ բնակչության համար: Այսպիսով, այս մարդիկ համարում են, որ ազգանունները պահպանելն իրենց հիշողության մասին է և լավ կլինի, որ հենց այդ տեսքով պահպանեն իրենց ազգանունները: Եղել է նաև փոքրաթիվ՝ մի քանի տասնյակ ընտանիք, որոնք 1960-ականների նշածս արշավի ընթացքում որոշել են, այնուամենայնիվ, հայաֆիկացնել՝ հայկական դարձնել՝ թարգմանելով դրանց իմաստները և նոր տեսքով կրել իրենց ազգանունը:

Հեղինակ՝ Անդրանիկ Տեր-Կարապետյան

Աղբյուր՝ Ermeni Haber

Ենթաբաժնի վերջին լուրերը

Դաժան սպանություն Թուրքիայում. կա 4 զոհ

31.03.2026

Ամուսինը հրազենային կրակոցով սպանել է կնոջը և վերջինիս հարազատներին:

Թուրքիայի հանրային օրակարգում թիվ 1 խնդիրը տնտեսությունն է

31.03.2026

Երկրի տնտեսությանը հաջորդող մյուս խնդիրները հետևյալն են.

Թուրքիայում ընդդիմադիր քաղաքապետ է կալանավորվել

31.03.2026

Ուշաքի քաղաքապետը մեղադրվում է պաշտոնական դիրքի չարաշահման, մրցույցթների կեղծման և կաշառք վերցնելու մեջ:

51

Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2026-ին կայցելի՞ Հայաստան

Ֆոտո

Ֆոտո

Մուշում 44 տարի արագիլները բույն են հյուսել նույն տան տանիքին

23.03.2026

Ամենաշատ ընթերցվածները

Գլխավոր

Իրանագետները՝ Թուրքիա-Իրան հարաբերությունների ու հնարավոր ռազմական բախման մասին

26.03.2026
Իրավական

Թուրքիայում մի շարք հայտնիներ ձերբակալվել են թմրանյութի օգտագործման կասկածանքով

25.03.2026
Իրավական

Դաժան սպանություն Թուրքիայում. կա 4 զոհ

31.03.2026
Հանրային

Փիղը հարձակվել է թուրք զբոսաշրջիկների վրա

25.03.2026

Կարճ ու կոնկրետ

  • Լրահոս
  • Կարճ ու կոնկրետ
  • Մենք

2010-2025 © ermenihaber.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են

ERMENİ HABER AJANSI

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

No Result
View All Result
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված

Copyright EH ermenihaber.am © 2015-2025
Tüm hakları saklıdır