Թուրքիայում գործող լրագրող Ալիջան Ուլուդաղի նկատմամբ հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է։ Ստամբուլի գլխավոր դատախազությունը դատարան է ուղարկել մեղադրական եզրակացություն՝ պահանջելով նրան դատապարտել 3 տարի 8 ամսից մինչև 23 տարի 5 ամիս ազատազրկման։
Ըստ մեղադրանքի՝ Ուլուդաղը մեղադրվում է «շղթայական ձևով նախագահին հրապարակային վիրավորելու», «պետական կառույցները և դատական մարմինները հրապարակայնորեն նվաստացնելու», ինչպես նաև «հասարակությանը մոլորեցնող տեղեկություն տարածելու» հոդվածների հատկանիշներով։
Հիշեցնենք, որՈւլուդաղը ձերբակալվել էր իր X (նախկին Twitter) սոցիալական ցանցում կատարած հրապարակումների պատճառով և հետագայում դատարանի որոշմամբ կալանավորվել էր «նախագահին վիրավորելու» մեղադրանքով։










