Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրամանով ահաբեկչական ճանաչված «Իսլամական պետություն» (ԻԼԻՊ) և «Ալ- Կաիդա» կազմակերպությունների հետ կապ ունեցող 3 անձի ֆինանսական միջոցները սառեցվել են: Այդ որոշումը հիմնավորվում է «Միացյալ ազգերի կազմակերպության» (ՄԱԿ) անվտանգության խորհրդի կողմից նախկինում ընդունված որոշումների մասով թուրքական կողմի սահմանած փոփոխություններով:
Նշվում է, որ լրացումը մասնավորապես կատարվել է Թուրքիայի նախարարների խորհրդի կողմից «ԻՊ-ի և Ալ-Կաիդայի հետ կապ ունեցող իրական անձանց» մասով կայացրած որոշման մեջ: Այսպիսով ֆինանսական միջոցների սահմանափակումներն ազդել են ծագումով Ուգանդացի Համիդահ Նաբագալայի, ծագումով Իրաքցի Սամի Ժասիմ Մուհամմադի և Աբդ էլ Համիդ Սալիմ Իբրահիմ Բրուքանի վրա:
Փոփոխության մասին որոշումը հրապարակվել է Թուրքիայի «Resmi Gazete» պաշտոնաթերթում:
Աղբյուր՝ Trt Haber










