Ապրիլի 7-ին Ստամբուլի Բեշիքթաշ թաղամասում գտնվող Իսրայելի գլխավոր հյուպատոսության շենքի հարակից տարածքում կրակոցներ են հնչել։ Դեպքի վայր են մեկնել մեծ թվով ոստիկանական ուժեր, տարածքը շրջափակվել է։ Նախնական տվյալներով՝ կրակոցները հնչել են հյուպատոսության շենքի մուտքի հատվածում։
Ստամբուլի ոստիկանության հաղորդմամբ՝ վնասազերծվել է 3 կասկածյալ, որոնցից 2-ը սպանվել են, 1-ը՝ վիրավորվել։ Վերջինս տեղափոխվել է հիվանդանոց։ Կրակոցների հետևանքով վիրավորվել է նաև 2 ոստիկան, որոնց վիճակի վերաբերյալ մանրամասներ չեն հաղորդվում։
Թուրքիայի իրավապահների տվյալներով՝ զինված հարձակում կատարած անձնինք դեպքի վայր են ժամանել երկարափող զենքերով։ Ստամբուլի գլխավոր դատախազության կողմից հետաքննություն է սկսվել։
Աղբյուր՝ Sözcü, CNN Türk









