1952 թվականի փետրվարի 18-ին՝ Թուրքիան պաշտոնապես անդամակցել է 1949 թվականին հիմնադրված Հյուսիսատլանտյան դաշինքին ՆԱՏՕ։ Դաշինքի մամուլի խոսնակ Ալիսոն Հարթը, անդրադառնալով Թուրքիայի անդամակցությանը, նշել է, որ 74 տարի առաջ Թուրքիան անդամակցել է ՆԱՏՕ-ին և իր բազմակողմանի ներդրումն ունեցել դաշինքում։ Նա հշեցրել է, որ ՆԱՏՕ-ի հաջորդ գագաթնաժողովը տեղի է ունենալու Անկարայում այս տարվա հուլիսին։
Նշելով, որ Թուրքիան ՆԱՏՕ-ում 2-րդ ամենամեծ բանակն ունի, Հարթն ընդգծել է.
«Պաշտպանության ուղղված կայուն ներդրումներով, ուժեղ ռազմարդյունաբերությամբ և ՆԱՏՕ-ի առաքելություններին, գործունեությանը և զորավարժություններին կանոնավոր մասնակցությամբ Թուրքիան դաշինքի անսասան դաշնակիցն է և մի երկիր է, որը մեր համատեղ անվտանգության մեջ արժեքավոր ներդրում է ունենում»։
Աղբյուր՝ Anadolu Ajansı







