• Մենք
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
10 Հոկտեմբեր 2025
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
No Result
View All Result
  • tr Türkçe
  • am Հայերեն
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
tr Türkçe am Հայերեն

Անկարայում հանդիպել են Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի ՊՆ ղեկավարները

11:00, 10 Հոկտեմբեր 2025
- Ռազմական
Share on FacebookShare on Twitter

Անկարայում անցկացվել է Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի պաշտպանության նախարարների եռակողմ հանդիպումը։ Միջոցառմանը մասնակցել են Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը, Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը և Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Չիկովանին։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը, ահաբեկչության դեմ պայքարին, ռազմական համագործակցության խորացմանը և «նոր ձևավորվող սպառնալիքներին»՝ ներառյալ էներգետիկ ու տրանսպորտային ուղիների անվտանգությանը վերաբերող հարցեր։

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը նշել է, որ խաղաղության հաստատման ուղղությամբ քայլերը, այդ թվում՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև Վաշինգտոնում ստորագրված հայտարարությունը, ստեղծում են նոր հնարավորություններ Հարավային Կովկասի համագործակցության համար։

Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Չիկովանին ընդգծել է, որ Հարավային Կովկասը պատմականորեն եղել է Եվրասիայի ռազմավարական հանգույց, և եռակողմ ձևաչափը կարևոր դեր ունի տարածաշրջանային կայունության ամրապնդման գործում։

Կողմերը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը՝ շարունակելու համատեղ զորավարժությունները և խորացնելու ռազմավարական գործընկերությունը խաղաղության ու կայունության պահպանման նպատակով։

Հանդիպման ավարտին նախարարները ստորագրել են Թուրքիա-Ադրբեջան-Վրաստան «եռակողմ նիստի արձանագրությունը»:

Աղբյուր՝ Trt Haber

Ենթաբաժնի վերջին լուրերը

Անկարայում ընթանում է Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի պաշտպանության նախարարների ժողովը

09.10.2025

Կքննարկվեն տարածաշրջանային անվտանգության և համատեղ ռազմական վարժանքների մասին հարցեր:

Թուրքիան և Լեհաստանը կարող են համատեղ անօդաչու համակարգեր արտադրել

08.10.2025

Լեհ մասնագետ Քարոլ Վասիլևսկու խոսքով՝ թուրք-լեհական ռազմական համագործակցության ներուժը հետզհետե մեծանում է:

Թուրքիան ցանկանում է կործանիչներ գնել Կատարից

08.10.2025

Բրիտանիայից Eurofighter-ի ձեռքբերումը կարող է տևել տարիներ, իսկ Թուրքիան փորձում է գտնել ավելի արագ լուծում:

Next Post
KATSO BAŞKANI KADİR BOZAN, “2025 YILINI KARS İÇİN İHRACAT YILI İLAN EDİYORUZ”(KARS-İHA) (İHA/KARS-İHA)

Կարսի արդյունաբերության պալատի ղեկավարն անդրադարձել է տարածշրջանային կապուղիների ապաշրջափակմանը

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2026-ին կայցելի՞ Հայաստան

Կարճ ու կոնկրետ

  • Լրահոս
  • Կարճ ու կոնկրետ
  • Մենք

2010-2025 © ermenihaber.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են

ERMENİ HABER AJANSI
No Result
View All Result
  • Լրահոս
  • Կարճ ու կոնկրետ
  • Մենք

Copyright EH ermenihaber.am © 2015-2024
Tüm hakları saklıdır