• Մենք
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
21 Հոկտեմբեր 2026
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
No Result
View All Result
  • am Հայերեն
  • tr Türkçe
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
am Հայերեն tr Türkçe

Թուրքիան և Վիետնամը խորացնում են ռազմարդյունաբերական համագործակցությունը

18:06, 14 Հոկտեմբեր 2025
- Ռազմական
Share on FacebookShare on Twitter

Թուրքիայի ռազմարդյունաբերության ղեկավար Հալուք Գյորգյուն Հանոյում հանդիպել է Վիետնամի պաշտպանության նախարար գեներալ Ֆան Վան Զիանգի հետ՝ քննարկելու երկու երկրների ռազմական համագործակցության հնարավորությունները։

Հանդիպման ընթացքում քննարկվել են ռազմական տեխնոլոգիաների զարգացումը, արտադրական ենթակառուցվածքների ամրապնդումը և ռազմավարական գործընկերության ձևավորման հնարավորությունները։ Կողմերը համաձայնության են եկել ձևավորել երկկողմ համագործակցության կայուն հիմք՝ ռազմական արդյունաբերության բնագավառում երկարաժամկետ փոխգործակցության նպատակով։

Գյորգյուն հանդիպումից հետո նշել է, որ Թուրքիան պատրաստ է կիսվել իր փորձով և զարգացնել համատեղ նախագծեր բարեկամ երկրների հետ՝ ընդգծելով, որ Վիետնամի հետ կառուցողական երկխոսությունը կարևոր քայլ է կայուն և երկարաժամկետ գործընկերության ուղղությամբ և որ իրենք շահագրգռված են այս համագործակցությունը տեխնոլոգիական և ռազմավարական մակարդակներում ամրապնդելու հարցում։

Հալուք Գյորգյուն հանդիպումներ է ունեցել նաև Վիետնամի պաշտպանության նախարարության Ռազմական արդյունաբերության գլխավոր վարչության ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են համատեղ արտադրության մոդելների ստեղծման, տեխնոլոգիաների փոխանակման և համակարգային մոտեցումների իրականացման հնարավորությունները։

Այս այցը դիտարկվում է որպես Թուրքիայի՝ Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում իր ռազմական դիվանագիտությունը խորացնելու ջանքերի դրսևորում։

Աղբյուր՝ savunmahatti.com

Ենթաբաժնի վերջին լուրերը

Թուրքիայի պաշտպանության նախարարը կմեկնի Կատար

20.10.2026

Գյուլերը Կատար կմեկնի այսօր՝ կեսօրից հետո, իսկ հուշագրի ստորագրումը նախատեսված է վաղը։

Թուրքիան 2027-ին կավելացնի ռազմարդյունաբերական ծախսերը

20.10.2026

Ռազմարդյունաբերական  ոլորտի արտահանումը գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը՝ հասնելով 10 մլրդ 941 մլն դոլարի։

Թուրքիայում քննարկվում է թուրք զինվորներին Եմեն ուղարկելու հարցը

15.10.2026

Թուրք վերլուծաբան․ «Սաուդյան Արաբիայի պաշտպանությունը մի բան է, Եմենում պատերազմի մեջ մտնելը՝ մեկ այլ»:

Next Post

Google-ի ներդրումները Թուրքիայի համար 10 մլրդ դոլարի եկամուտ են ապահովել

4

Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2026-ին կայցելի՞ Հայաստան

Կարճ ու կոնկրետ

  • Լրահոս
  • Կարճ ու կոնկրետ
  • Մենք

2010-2025 © ermenihaber.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են

ERMENİ HABER AJANSI

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

No Result
View All Result
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
  • Մենք

Copyright EH ermenihaber.am © 2015-2025
Tüm hakları saklıdır