Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպել է Օմանի սուլթան Հեյսամ Բին Թարիքի հետ: Ընդլայնված կազմով կայացած հանդիպումից հետո երկու երկրների միջև մի շարք համաձայնագրեր են կնքվել:
Համաձայնագրերի հանդիսավոր արարողությունը մեկնարկել է Թուրքիայի և Օմանի արտգործնախարարներ Հաքան Ֆիդանի և Սայեդ Բադր Բին Համադ ալ-Բուսայիդի կողմից երկու երկրների միջև «Համակարգման խորհրդի» ստեղծման մասին համատեղ հայտարարության ստորագրմամբ:
Այնուհետև կողմերի միջև ստորագրվել են ոչ հատուկ անձնագրեր ունեցողների համար վիզայի ազատականացման, բնական հանածոների, ռազմական համագործակցության, ռազմարդյունաբերության, առևտրի և ներդրումների, բարձր տեխնոլոգիաների, բարձրագույն կրթության, գիտության, մեդիայի և հաղորդակցման մասին համաձայնագրեր:
Աղբյուր՝ Trt Haber









