• Մենք
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
11 Ապրիլ 2026
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
No Result
View All Result
  • tr Türkçe
  • am Հայերեն
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
tr Türkçe am Հայերեն

Փաշինյան․ «Խաղաղությունը խնամքի կարիք ունի, ինչպես նորածինը»

11:38, 04 Նոյեմբեր 2025
- Քաղաքական, ֆֆհայ
Share on FacebookShare on Twitter

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների վերադարձը վնասակար է համարում։ Այս մասին նա նշեց «Օրբելի ֆորում. կառուցելով խաղաղություն և բազմակողմանի համագործակցություն» խորագիրը կրող միջազգային համաժողովի ընթացքում:

«Ընդհանրապես, ներքին տեղահանվածների, փախստականների վերադարձի օրակարգը համարում եմ վտանգավոր, որովհետև դա նշանակում է վերադառնալ կոնֆլիկտի նախնական պարամետրերին։ Եթե մենք այսօրվա մեր գործողությունների տրամաբանությունն ու հիմնավորումը փորձենք գտնել պատմության մեջ, դա նշանակում է, որ մենք չենք հավատում խաղաղությանը»,-ասաց նա։

Անդրադառնալով հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին, վարչապետը ընդգծեց, որ այս խաղաղությունը ՀՀ-ի և Ադրբեջանի սեփական ձեռքերով ստեղծված խաղաղություն է։

Նրա խոսքով՝ խաղաղությունը խնամքի կարիք ունի, ինչպես նորածինը։ «Մեր խաղաղությունը մի քանի ամսական երեխա է»։

Ինչ վերաբերում է հայ-ադրբեջանական կոնֆլիկտի լուծման հարցին, վարչապետը գտնում է, որ այն քաղաքական առումով լուծված է, բայց սոցիալ-հոգեբանական առումով՝ ոչ։

«Դրա համար այն պարբերաբար արտահայտվում է Հայաստանում ու Ադրբեջանում՝ մամուլի, փորձագետների ու անգամ երկրների ղեկավարների մակարդակով։ Քաղաքական մակարդակում խնդիրներ չունենք, ունենք սոցիալ-հեգեբանական խնդիրներ, դրանց մասին դժվար է խոսել»։

Վարչապետի խոսքով՝ հաջողության պատմությունը շարունակվել է Հայաստանի ու Ադրբեջանի կողմից սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգի ստորագրմամբ, հետո նաև վավերացմամբ, ինչը դարձել է երկու երկրների միջև առաջին միջազգային փաստաթուղթը:

Փաշինյանը հիշեցնելով, որ փաստաթղթով արձանագրվել է, որ երկրների միջև սահմանազատման համար բազային սկզբունք է լինելու Ալմա-Աթայի հռչակագիրն, ասաց․ «Սա Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական հարաբերությունների հաստատման շրջադարձային կետ է, որով երկու երկրներն արձանագրում են, որ միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչում են 1991 թվականի Ալմա- Աթայի հռչակագրի հիման վրա, ինչը նշանակում է, որ Հայաստանն ու Ադրբեջանն ընդունում են, որ անկախ Ադրբեջանի տարածքը նույնական է ԱԽՍՀ տարածքի հետ, իսկ անկախ Հայաստանի տարածքը նույնական է ՀԽՍՀ տարածքի հետ: Այս փաստն արձանագրված է նաև նախաստորագրված խաղաղության համաձայնագրի տեքստում, ինչպես նաև Վաշինգտոնի հռչակագրում»:

Հաջողության մեծագույն պատմությունը, ըստ Հայաստանի վարչապետի, 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում տեղի ունեցած խաղաղության գագաթնաժողովն էր, որի արդյունքներով ընդունվեց հռչակագիր և նախաստորագրվեց Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղություն և միջպետական հարաբերություններ հաստատելու մասին համաձայնագիրը:

«Այդպիսով՝ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի միջև հաստատվեց խաղաղություն»,- ընդգծեց վարչապետը։

Երևանում մեկնարկել է Օրբելի վերլուծական կենտրոնի կողմից կազմակերպված «Օրբելի ֆորում 2025» համաժողովը։ Երկօրյա բարձր մակարդակի միջոցառումը կրում է «Կառուցելով խաղաղություն և բազմակողմանի համագործակցություն» խորագիրը և համախմբել է 17 երկրից պաշտոնյաների, դիվանագետների ու փորձագետների:

Ֆորումը կայանում է Հարավային Կովկասում ձևավորված նոր իրավիճակի պայմաններում՝ հաշվի առնելով օգոստոսի 8-ին ստորագրված Հայաստան–ԱՄՆ–Ադրբեջան խաղաղության պայմանագրի նախաստորագրումը։ Միջոցառման հիմնական նպատակը տարածաշրջանում հաստատված խաղաղության ամրապնդումն է, հաղորդակցման ուղիների և ենթակառուցվածքների զարգացման խթանումը, ինչպես նաև նոր համագործակցության ձևաչափերի ձևավորումը։

Աղբյուր՝ Ermenihaber.am

Tags: ԱդրբեջանՀՀ

Ենթաբաժնի վերջին լուրերը

Թուրքիան և Ուկրաինան համաձայնություն են եկել էներգետիկ խոշոր նախագծի շուրջ

10.04.2026

Զելենսկին հայտնել է, որ այդ ուղղությամբ արդեն կոնկրետ քայլեր են ձեռնարկում։

Իրանի նախագահ. «Գնահատում ենք Թուրքիայի դիրքորոշումը պատերազմի ընթացքում»

10.04.2026

Փեզեշքիանը «X» էջում գրառում է արել Թուրքիայի վերաբերյալ։

Թուրքիայի ամենաշատ ու ամենաքիչ հայհոյող նահանգները

10.04.2026

Կազմվել է Թուրքիայի նահանգների խոսույթի քաղաքավարության մակարդակը գնահատող վարկանիշային ցուցակ։

Next Post

Փաշինյան․ «Հայաստան- Թուրքիա հարաբերությունները գտնվում են ճիշտ ուղու վրա»

57

Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2026-ին կայցելի՞ Հայաստան

Ֆոտո

Ֆոտո

Թուրքիայից 4 գյուղ առաջադրվել է աշխարհի լավագույն զբոսաշրջային գյուղ անվանակարգում

09.04.2026

Ամենաշատ ընթերցվածները

Գլխավոր

Դատարանն արդարացրել է Թուրքիայում Հայոց ցեղասպանության ֆիլմը ցուցադրած կինոգործչին

06.04.2026
Հանրային

Հունական հեռուստաեթերում թեժ վեճ է եղել Թուրքիայի թեմայով

06.04.2026
Հարցազրույց

Հայկական տեղանունների թյուրքացում․ պատմության վերաշարադրո՞ւմ, թե՞ հատուկ ստրատեգիա

02.04.2026
Գլխավոր

The Jerusalem Post. Թուրքիան կարող է դառնալ տարածաշրջանի «նոր հրեշը»

08.04.2026

Կարճ ու կոնկրետ

  • Լրահոս
  • Կարճ ու կոնկրետ
  • Մենք

2010-2025 © ermenihaber.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են

ERMENİ HABER AJANSI

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

No Result
View All Result
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
  • Մենք

Copyright EH ermenihaber.am © 2015-2025
Tüm hakları saklıdır