• Մենք
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
22 Հուլիս 2026
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
No Result
View All Result
  • tr Türkçe
  • am Հայերեն
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
tr Türkçe am Հայերեն

Թուրքիայում քուրդ հայտնի գործիչը կարող է ազատ արձակվել շաբաթավերջին

12:55, 19 Նոյեմբեր 2025
- Իրավական, Քաղաքական, ֆֆհայ
Share on FacebookShare on Twitter

Թուրքիայում գործող ընդդիմադիր «Ժողովուրդների հավասարություն և ժողովրդավարություն» կուսակցության (DEM) պատգամավոր Ջենգիզ Չանդարը հայտարարել է, որ ակնկալում է Թուրքիայում 9 տարի անազատության մեջ գտնվող քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) նախկին համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշի օրենքի ուժով ազատ արձակումը:

Չանդարը նշել է, որ օրենքի համաձայն, Դեմիրթաշն արդեն իսկ պետք է ազատ արձակված լիներ:

«ՊԵտք է ազատ արձակվեր արդեն այս շաբաթ: Ոչ մի ձայն դուրս չեկավ: Շատ հավանական է, որ այս շաբաթավերջ և կամ հաջորդ շաբաթ նա դուրս կգա»,-ասել է նա:

«DEM» կուսակցության պատգամավորը նման հայտարարություններով հանդես է եկել Իրաքի Դոհուկ քաղաքում, ուր մեկնել էր մասնակցելու «Մերձավոր Արևելքի խաղաղության և անվտանգության 6-րդ համաժողովին» (MEPS 2025): Վերջինիս ուղղվել էր «Սելահաթթին Դեմիրթաշը ե՞րբ ազատ կարձակվի» հարցը:

Հիշեցնենք, որ ԺԴԿ նախկին համանախագահը տարիներ առաջ մի հանրահավաքի ժամանակ ունեցած ելույթի համար մեղադրվել էր «ահաբեկչության պրոպագանդա» կատարելու մեջ և Ստամբուլի ծանր հանցագործությունների դատարանի որոշմամբ դատապարտվել էր 4 տարի 8 ամիս ազատազրկման: Նա 2016թ․ նոյեմբերի 4-ից գտնվում է Էդիրնեի բանտում։ Դեմիրթաշի փաստաբան Այդըն Էրդողանի պնդմամբ՝դեռևս 2019թվականին ըստ Թուրքիայի օրենքի, նախկին պատգամավորն արդեն կրել էր այդ պատիժը և պետք է ազատ արձակված լիներ:

Աղբյուր՝ Kronos

Ենթաբաժնի վերջին լուրերը

Քուրդ մարզիկը Թուրքիայում ենթարկվել է ռասսայական խտրականության

22.07.2026

Ջումալի Արսլանին չեն թույլատրել մասնակցել Անթալիայում անցկացված «Աթլետիկայի աշխարհի քայլքի առաջնությանը» :

Ստամբուլի 10 խոշոր ջրամբարների լցվածության աստիճանը նվազել է

22.07.2026

Ամենացածր ցուցանիշն արձանագրվել է Փաբուչդերեի ջրամբարում, որի լցվածության մակարդակը նվազել է մինչև 28․88%:

Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Իսպանիայի ղեկավարի հետ

22.07.2026

Թուրքիայի նախագահը Սանչեսին շնորհավորել է ֆուտբոլի աշխարհի առաջնությունում Իսպանիայի հաղթանակի առթիվ:

Next Post

Թուրքիան մտադիր է սպառազինության համակարգերի արտահանման ծավալը հասցնել 10 մլրդ դոլարի

68

Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2026-ին կայցելի՞ Հայաստան

Կարճ ու կոնկրետ

  • Լրահոս
  • Կարճ ու կոնկրետ
  • Մենք

2010-2025 © ermenihaber.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են

ERMENİ HABER AJANSI

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

No Result
View All Result
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
  • Մենք

Copyright EH ermenihaber.am © 2015-2025
Tüm hakları saklıdır