• Մենք
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
11 Ապրիլ 2026
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
No Result
View All Result
  • tr Türkçe
  • am Հայերեն
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
tr Türkçe am Հայերեն

Արարատ Միրզոյանն արձագանքել է Թուրքիայի արտգործնախարարին

09:28, 20 Նոյեմբեր 2025
- Գլխավոր, Քաղաքական, ֆֆհայ
Share on FacebookShare on Twitter

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն արձագանքել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հայտարարությանը: Նշենք, որ Ֆիդանը Թուրքիայի Ազգային մեծ ժողովի պլանավորման և բյուջեի հանձնաժողովում ունեցած ելույթի ժամանակ նշել էր, որ Հայաստանի համար կարևոր է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը, և եթե Թուրքիան անի դա հիմա, Հայաստանից կխլի Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիրը ստորագրելու ամենամեծ դրդապատճառը։ 

Միրզոյանը Թուրքիայի արտաքին գործերի նախարարի վերոնշյալ հայտարարությանն անդրադարձել է՝ պատասխանելով «Արմենպրես»-ի հարցին։ 

Հարց
– Թուրքիայի ԱԳ նախարարը հայտարարել է, որ Հայաստանի համար կարևոր է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը, և եթե Թուրքիան դա անի հիմա, Հայաստանից կխլի Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիրը ստորագրելու ամենամեծ դրդապատճառը։ Հաքան Ֆիդանը նաև ասել է, որ Նախիջևանը և Ադրբեջանը միացնող կապի հայեցակարգն ընդունվել է Վաշինգտոնյան հանդիպման ընթացքում: Մեկնաբանություն ունե՞ք:

Պատասխան
– Նախ, Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը և սահմանի բացումն իսկապես կարևոր են Հայաստանի համար: Նույն կերպ կարևոր է նաև Ադրբեջանի հետ հաստատված խաղաղության հետագա ինստիտուցիոնալացումը: Երկու ուղղություններով էլ Հայաստանն անկեղծ ջանքեր է գործադրում: Միաժամանակ, սակայն, այս երկու բաղադրիչներից որևէ մեկը մյուսով պայմանավորված չեն, և եթե անպայմանորեն փորձենք դրանց միջև պատճառահետևանքային կապ տեսնել, գուցե, պարզվի, որ Թուրքիայի հետ հարաբերությունների ամբողջական կարգավորումը կարող է ոչ թե բացասաբար, այլ ճիշտ հակառակը՝ դրականորեն անդրադառնալ Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացի վրա:

Ինչ վերաբերում է տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակմանը, օգոստոսի 8-ին Վաշինգտոնում տեղի ունեցած խաղաղության գագաթաժողովում համաձայնեցվել են այդ գործընթացի հիմնական սկզբունքները՝ տարածքային ամբողջականություն, սահմանների անխախտելիություն, ինքնիշխանություն, իրավազորություն, փոխադարձություն: Սրանց շրջանակներում սահմանված TRIPP ուղին կապելու է թե´ Ադրբեջանը Նախիջևանի հետ, թե´Հայաստանն այլ երկրների հետ, թե´ ավելի լայն աշխարհագրությամբ տարածաշրջաններն իրար հետ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջոցով: Հայաստանը շահագրգիռ կերպով ակտիվ ջանքեր է գործադրում այն հնարավորինս շուտ կյանքի կոչելու ուղղությամբ:

Աղբյուր՝ Ermeni Haber

Ենթաբաժնի վերջին լուրերը

Թուրքիան և Ուկրաինան համաձայնություն են եկել էներգետիկ խոշոր նախագծի շուրջ

10.04.2026

Զելենսկին հայտնել է, որ այդ ուղղությամբ արդեն կոնկրետ քայլեր են ձեռնարկում։

Իրանի նախագահ. «Գնահատում ենք Թուրքիայի դիրքորոշումը պատերազմի ընթացքում»

10.04.2026

Փեզեշքիանը «X» էջում գրառում է արել Թուրքիայի վերաբերյալ։

Թուրքիայի ամենաշատ ու ամենաքիչ հայհոյող նահանգները

10.04.2026

Կազմվել է Թուրքիայի նահանգների խոսույթի քաղաքավարության մակարդակը գնահատող վարկանիշային ցուցակ։

Next Post

Բելգիան չեղարկել է Թուրքիային ուղղված ռազմարդյունաբերական արգելանքը

57

Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2026-ին կայցելի՞ Հայաստան

Ֆոտո

Ֆոտո

Թուրքիայից 4 գյուղ առաջադրվել է աշխարհի լավագույն զբոսաշրջային գյուղ անվանակարգում

09.04.2026

Ամենաշատ ընթերցվածները

Գլխավոր

Դատարանն արդարացրել է Թուրքիայում Հայոց ցեղասպանության ֆիլմը ցուցադրած կինոգործչին

06.04.2026
Հանրային

Հունական հեռուստաեթերում թեժ վեճ է եղել Թուրքիայի թեմայով

06.04.2026
Հարցազրույց

Հայկական տեղանունների թյուրքացում․ պատմության վերաշարադրո՞ւմ, թե՞ հատուկ ստրատեգիա

02.04.2026
Գլխավոր

The Jerusalem Post. Թուրքիան կարող է դառնալ տարածաշրջանի «նոր հրեշը»

08.04.2026

Կարճ ու կոնկրետ

  • Լրահոս
  • Կարճ ու կոնկրետ
  • Մենք

2010-2025 © ermenihaber.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են

ERMENİ HABER AJANSI

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

No Result
View All Result
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
  • Մենք

Copyright EH ermenihaber.am © 2015-2025
Tüm hakları saklıdır