• Մենք
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
15 Հոկտեմբեր 2026
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
No Result
View All Result
  • am Հայերեն
  • tr Türkçe
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
am Հայերեն tr Türkçe

Թուրքիան ԵՄ-ին մեղադրում է երկակի ստանդարտների մեջ

10:59, 09 Հունվար 2026
- Քաղաքական, ֆֆհայ
Share on FacebookShare on Twitter

Թուրքիայի արտգործնախարարության խոսնակ Օնջյու Քեչելին Կիպրոսի կողմից Եվրամիության նախագահության ստանձնման առիթով հունվարի 7-ին անցկացված միջոցառումների ընթացքում հայտարարել է, թե իրենք հերքում են Կիպրոս կղզու վերաբերյալ շրջանառվող «օկուպացիա», «ներխուժում», «անջատում» և նմանօրինակ այլ արտահայտությունները:

Նա նաև պնդել է, թե այդպիսի արտահայտություններն ընդհանրապես չեն համապատասխանում Կղզու պատմական, ինչպես նաև ներկայիս իրականությանը:

«Կղզում եղած միակ «օկուպացիան» բխում է Կիպրոսի հունական կողմի՝ 1963-ին սահմանադրության և Կիպրոսի թուրք ժողովրդի իրավունքները խախտելուց և գործընկերային պետությունների լիազորությունների յուրացումից»,-հավելել է Քեչելին:

Բացի այդ, վերջինս ԵՄ պաշտոնյաներին մեղադրել է կիպրոսցի թուրքերի գոյությունն անտեսելու և մարդկային արժեքների նկատմամբ երկակի ստանդարտներ ունենալու մեջ:

«Մյուս կողմից այն փաստը, որ Կիպրոսի հունական կողմը, հրապարակավ ստանձնած պարտավորություններին հակառակ, սկզբից ի վեր չարաշահել է ԵՄ-ում իր նախագահությունը՝ ներկայացնելու իր աղավաղված հռետորաբանությունը և անզիջում դիրքորոշումները Կիպրոսի խնդրի վերաբերյալ, ցույց է տալիս, թե ինչու ԵՄ-ն չի կարող լինել չեզոք և կառուցողական դերակատար Կիպրոսի խնդրի լուծման հարցում»,- եզրափակել է նա:

Աղբյուր՝ Trt Haber

Ենթաբաժնի վերջին լուրերը

Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանը կմեկնի Բաքու

15.10.2026

Նախատեսվում է ընդունել «Բաքվի հռչակագիրը», որը կդառնա գագաթնաժողովի եզրափակիչ փաստաթուղթը։

Ջրհեղեղ Ստամբուլում․ կան զոհեր

15.10.2026

Ստամբուլում տեղացած հորդառատ անձրևների ցուցանիշները 1985թ․ի վեր գրանցված ամենաբարձր ցուցանիշներից են։

Թուրքիա-ԵՄ առևտրի ծավալը 205 մլրդ եվրո է

14.10.2026

ԵՄ-ն Թուրքիայի ամենախոշոր առևտրային գործընկերն է, իսկ Թուրքիան՝ ԵՄ 5-րդ խոշորագույն գործընկերը։

Next Post

Դիարբեքիրում Սիրիայի քրդերին աջակցող ցույցեր են բռնկվել

2

Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2026-ին կայցելի՞ Հայաստան

Կարճ ու կոնկրետ

  • Լրահոս
  • Կարճ ու կոնկրետ
  • Մենք

2010-2025 © ermenihaber.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են

ERMENİ HABER AJANSI

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

No Result
View All Result
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
  • Մենք

Copyright EH ermenihaber.am © 2015-2025
Tüm hakları saklıdır