Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել Պակիստանի արտաքին գործերի նախարար Մոհամմեդ Իսհակ Դարի հետ։
Թուրքիայի ԱԳՆ-ի աղբյուրների փոխանցմամբ՝ հեռախոսազրույցը տեղի է ունեցել՝ ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի վրա հարձակումներով սկսված պատերազմի դադարեցմանն ուղղված դիվանագիտական ջանքերի շրջանակում։
Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել նաև Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Իվետ Քուփերի հետ։
Նշվում է, որ զրույցի ընթացքում քննարկվել են տարածաշրջանում պատերազմի դադարեցման և կայուն խաղաղության հաստատմանն ուղղված դիվանագիտական նախաձեռնությունները։
Միևնույն ժամանակ, անդրադարձ է կատարվել Թուրքիայի և Մեծ Բրիտանիայի միջև երկկողմ հարաբերությունների ընթացքին։
Աղբյուր՝ Ermenihaber.am









