• Մենք
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
8 Հոկտեմբեր 2026
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
No Result
View All Result
  • am Հայերեն
  • tr Türkçe
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
am Հայերեն tr Türkçe

Ստամբուլի կրակոցները Թուրքիայի ԱԽ նիստի օրակարգում

10:25, 08 Ապրիլ 2026
- Քաղաքական, ֆֆհայ
Share on FacebookShare on Twitter

Ապրիլի 8-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ գումարվելու է Անվտանգության խորհրդի (ԱԽ) նիստ: Գլխավոր օրակարգային հարցը լինելու է ապրիլի 7-ին Ստամբուլում տեղի ունեցած զինված հարձակումը, ինչը պաշտոնական Թուրքիան որակել է ահաբեկչական ակտ: Նիստի ընթացքում քննարկվելու են նաև Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը, ինչպես նաև Թուրքիայի ազգային անվտանգությանը վերաբերող հարցեր:

Նաև անդրադարձ է կատարվելու Ադանայում և Սևծովյան տարածաշրջանում ՆԱՏՕ-ի կորպուսների ստեղծման աշխատանքներին: Տեղի կունենա «Թուրքիան առանց ահաբեկչության» տեսլականի շուրջ քննարկում: Ուշադրություն է դարձվելու վերջին 1.5 տարվա ընթացքում գրանցված զարգացումներին:

ԱԽ նստի օրակարգային հարցերից է լինելու է 20 զինվորի կյանք խլած «C-130» տիպի ռազմական բեռնատար ինքնաթիռի կործանման մասին զեկույցի ուսումնասիրությունը: Զեկույցը նախատեսվում է հանրայնացնել ապրիլի 9-ին: Ինքնաթիռն ընկել էր Վրաստանի տարածքում:

Հիշեցնենք, որ ապրիլի 7-ին Ստամբուլում Իսրայելի գլխավոր հյուպատոսության շենքի մոտ կրակոցներ էին հնչել: Դեպքի վայր ժամանած ոստիկանները վնասազերծել էին 3 անձի, որից 2-ը մահացել էր, իսկ 1-ը՝ վիրավորվել: Թուրքական մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ նախնական տվյալներով այն եղել էր հարձակում Իսրայելի ներկայացուցչության վրա, որտեղ սակայն աշխատակիցներ չէին եղել:

Աղբյուր՝ TRT Haber

Ենթաբաժնի վերջին լուրերը

Թուրքիան ծովամթերք է արտահանում շուրջ 95 երկիր

08.10.2026

Նպատակադրվածություն կա ծովամթերքի արտահանումը հասցնել 2.3-2.5 մլրդ դոլարի։

Թուրքիայի համախառն ազգային եկամուտը հասել է 1.27 տրլն դոլարի

08.10.2026

Ըստ վիճակագրության՝ 2024-ի համեմատ Թուրքիայի համախառն ազգային եկամուտն աճել է 41.4%-ով։

Սոմալիլենդն Իսրայելից խնդրում է աջակցություն Թուրքիայի դեմ

08.10.2026

Սոմալիլենդն անհանգստացած է Սոմալիում Թուրքիայի ունեցած ռազմական ներկայությամբ։

Next Post

Թուրքիան մաքուր էներգիայի ոլորտում առաջատար է

1

Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2026-ին կայցելի՞ Հայաստան

Կարճ ու կոնկրետ

  • Լրահոս
  • Կարճ ու կոնկրետ
  • Մենք

2010-2025 © ermenihaber.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են

ERMENİ HABER AJANSI

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

No Result
View All Result
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
  • Մենք

Copyright EH ermenihaber.am © 2015-2025
Tüm hakları saklıdır