Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) խոսնակ Օմեր Չելիքն անդրադարձել է ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված երկշաբաթյա հրադադարին՝ հույս հայտնելով, որ այն ամողջությամբ, այսինքն բոլոր ուղղություններով կյանքի կկոչվի:
Չելիքը հայտարարել է, որ «ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի վրա անարդար և ապօրինի հարձակման հետևանքով սկսված պատերազմը» ունեցել է ծանր հումանիտար և քաղաքական հետևանքներ։ Ըստ նրա՝ դիվանագիտական գործընթացը խաթարելու փորձերը հարկավոր է կանխել և աջակցել բանակցություններին։
Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը ևս դրական է գնահատել հրադադարը՝ այն անվանելով կարևոր քայլ տարածաշրջանային և համաշխարհային կայունության տեսանկյունից։ Նմանատիպ գնահատական է տվել նաև Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչության ղեկավար Բուրհանեթթին Դուրանը՝ շեշտելով, որ հրադադարը կարող է հիմք հանդիսանալ երկարաժամկետ խաղաղության համար։
Աղբյուր՝ Hürriyet








