Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ իրենք կիսում են Արևելյան Միջերկրականում անվտանգության և կայունության վերաբերյալ Անկարայի ունեցած մտահոգությունը: Սանչեսը նաև վերահաստատել է Մերձավոր Արևելքում անհապաղ հրադադարի անհրաժեշտությունը՝ ընդգծելով դիվանագիտության և միջազգային իրավունքի առաջնահերթությունը։
Բացի այդ նա քննադատել է ԱՄՆ–Իրան ժամանակավոր հրադադարի շուրջ ձևավորված իրավիճակը՝ նշելով. «Մենք չենք ծափահարելու նրանց, ովքեր աշխարհը հրդեհեցին պարզապես այն բանի համար, որ ջրով լի դույլը ձեռքներին ասպարեզ գան»:
Ինչպես հայտնում է Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչությունը, հանդիպման ընթացքում Էրդողանը շեշտել է, որ Թուրքիան չի աջակցում Իրանի ամբողջական ոչնչացմանը, ինչպես նաև կարևորել էր տարածաշրջանում խաղաղության հաստատումը և բանակցությունների ակտիվացումը։
Աղբյուր՝ Türkiye Gazetesi









