• Մենք
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
15 Հոկտեմբեր 2026
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
No Result
View All Result
  • am Հայերեն
  • tr Türkçe
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
am Հայերեն tr Türkçe

Էրդողանը Ղազախստանում ստորագրելու է համագործակցության համաձայնագրեր

11:18, 14 Մայիս 2026
- Քաղաքական, ֆֆհայ
Share on FacebookShare on Twitter

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ղազախստանում է: Վերջինս Աստանայում մի շարք երկկողմ պաշտոնական հանդիպումներ է ունենալու, ապա Թյուրքիստանում մասնակցելու է «Թյուրքական պետությունների կազմակերպության (ԹՊԿ-TDT) անդամ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին»:

Նախատեսվում է նաև Էրդողանի առանձնազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևի հետ, ինչից հետո վերջիններս միասին նախագահելու են «Թուրքիա-Ղազախստան բարձր մակարդակի ռազմավարական համագործակցության հանձնաժողովի նիստը»:

Թուրքիայի նախագահի հանդիպումների օրակարգում է լինելու «զարգացված ռազմավարական գործընկերությանը» վերաբերող երկկողմ համագործակցության բոլոր ուղղություններին վերաբերող հարցեր, ինչպես նաև քննարկվելու են երկու պետությունների միջև առկա ռազմավարական կապերի ամրապնդման ուղղությամբ իրականացվելիք քայլերը:

Տնտեսության տեսանկյունից օրակարգային է լինելու երկկողմ առևտրաշրջանառությունը 15 մլրդ դոլար հասցնելու նպատակի վերաբերյալ հարցերը: Օրակարգից դուրս չեն մնալու նաև էներգետիկայի ոլորտում առկա համագործակցության ծրագրերը: Նշվում է, որ այս համատեքստում նախատեսվում է նաև տարբեր ոլորտներին վերաբերող նոր համագործակցությունների արձանագությունների և համաձայնագրերի ստորագրման արարողություն:

Այցի շրջանակներում Էրդողանն ու Տոկաևը մասնակցելու են նաև «Թուրքիա-Ղազախստան բիզնես համաժողովին», ինչի շրջանակներում հանդիպելու են երկու երկներում գործունեություն ծավալող գործարարների հետ և քննարկելու են ներդրումային հնարավորությունները:

Աստանայում շփումների հետո Թուրքիայի նախագահը մեկնելու է թյուրքական պետությունների «հոգևոր մայրաքաղաքը համարվող» Թյուրքիստան, որտեղ էլ հենց կայանալու է ԹՊԿ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողովը: Գագաթնաժողովում Էրդողանն ուղերձներ է փոխանցելու Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներիի, ինչպես նաև տարածաշրջանային և համաշխարհային նշանակության խնդիրների վերաբերյալ: Այս պարագայում ևս Թուրքիայի նախագահը երկկողմ հանդիպումներ է ունենալու:

Աղբյուր՝ Trt Haber

Ենթաբաժնի վերջին լուրերը

Գլխաշորի շուրջ վեճը՝ Անկարա–Բաքու լարվածության նոր պատճառ

15.10.2026

Հոկտեմբերի 30-ին կայանալիք Էրդողան-Ալիև հանդիպմանը կողմերը կհաղթահարե՞ն տարաձայնությունը։

Բաքուն մեղադրում է Անկարային իր դեմ սոցցանցային արշավ իրականացնելու մեջ

15.10.2026

Թուրքիայից և Իրանից Telegram-ում, X-ում և TikTok-ում կատարված գրառումները որակվել է որպես տեղեկատվական հարձակում:

Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանը կմեկնի Բաքու

15.10.2026

Նախատեսվում է ընդունել «Բաքվի հռչակագիրը», որը կդառնա գագաթնաժողովի եզրափակիչ փաստաթուղթը։

Next Post

Թուրքիան և Բելգիան մտադիր են առևտրի ծավալը հասցնել 15 մլդր դոլարի

2

Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2026-ին կայցելի՞ Հայաստան

Կարճ ու կոնկրետ

  • Լրահոս
  • Կարճ ու կոնկրետ
  • Մենք

2010-2025 © ermenihaber.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են

ERMENİ HABER AJANSI

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

No Result
View All Result
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
  • Մենք

Copyright EH ermenihaber.am © 2015-2025
Tüm hakları saklıdır