• Մենք
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
14 Հոկտեմբեր 2026
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
No Result
View All Result
  • am Հայերեն
  • tr Türkçe
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
am Հայերեն tr Türkçe

Ադրբեջանական կապիտալը Թուրքիայում

17:38, 26 Մայիս 2026
- Քաղաքական
Share on FacebookShare on Twitter

Թուրքիայի պալատների և բորսաների միության (TOBB) վերջին տվյալների համաձայն՝ 2026-ի հունվար-ապրիլ ամիսներին Թուրքիայում գրանցվել է ադրբեջանական կապիտալով 84 նոր ընկերություն:

Այս ցուցանիշը վկայում է Թուրքիայի և Ադրբեջանի միջև տնտեսական ու առևտրային ինտեգրման խորացման մասին, քանի որ 2025-ի նույն ժամանակահատվածի համեմատ նոր ընկերությունների թիվն աճել է 35-ով։

Չնայած նորաբաց ընկերությունների թվի աճին, դրանց ընդհանուր կապիտալի ծավալը նվազել է։ 2026-ի առաջին չորս ամսում ադրբեջանական բաժնեմասով ընկերությունների ընդհանուր կապիտալը կազմել է 193.287.000 թուրքական լիրա (4.2 մլն դոլար), մինչդեռ 2025-ի նույն ժամանակահատվածում երբ ընկերություններն ավելի քիչ էին այդ ցուցանիշը հասնում էր 367.750.000 լիրայի (8 մլն դոլար)։

Ադրբեջանցի գործարարների համար Թուրքիայում ներդրումների ամենագրավիչ կենտրոնը շարունակում է մնալ Ստամբուլը։ Նոր ընկերությունների ճնշող մեծամասնությունը՝ 58-ը, հիմնադրվել է հենց Ստամբուլում՝ 152.550.000 լիրա (3.3 մլն դոլար) ընդհանուր կապիտալով։

Ներդրումների մեջ առաջատարն առևտրի ոլորտն է, որտեղ գրանցվել է 20 ընկերություն։ Մնացած 64 ընկերությունները գործունեություն են ծավալում արտադրության, ծառայությունների մատուցման, շինարարության և լոգիստիկայի ոլորտներում։

Աղբյուր՝ Trt Avaz

Ենթաբաժնի վերջին լուրերը

Էրդողանը Ս. Արաբիայի թագաժառանգի հետ քննարկել է ռեգիոնալ զարգացումները

14.10.2026

Թուրքիայի նախագահը հեռախոսազրույց է ունեցել Մուհամմեդ բին Սալմանի հետ։

Թուրքիան և Ղրղզստանը զարգացնում են անվտանգային համագործակցությունը

14.10.2026

Հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր:

Թուրքիան դատապարտել է հութիների հարձակումը Ս. Արաբիայի օդանավակայանի վրա

12.10.2026

Անկարան վերահաստատել է աջակցությունը Սաուդյան Արաբիայի ինքնիշխանությանը:

Next Post

Էրդողանն ու Փեզեշքիանը հեռախոսազրույց են ունեցել

2

Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2026-ին կայցելի՞ Հայաստան

Կարճ ու կոնկրետ

  • Լրահոս
  • Կարճ ու կոնկրետ
  • Մենք

2010-2025 © ermenihaber.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են

ERMENİ HABER AJANSI

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

No Result
View All Result
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
  • Մենք

Copyright EH ermenihaber.am © 2015-2025
Tüm hakları saklıdır