Թուրքիան սկսել է Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետության (ՀԿԹՀ) հետ կապող ստորջրյա գազատարի նախապատրաստական աշխատանքները։ Այժմ իրականացվում են գազատարի երթուղու հստակեցմանն ուղղված ինժեներական և տեխնիկական ուսումնասիրություններ։
Թուրքական մամուլի փոխանցմամբ՝ Անթալիայի հիդրոգրաֆիական կայանի հրապարակած NAVTEX (նավիգացիոն տելեքս- միջազգային զգուշացում որևէ ջրային տարածքում գործողություններ իրականացնելու մասին) ծանուցման համաձայն՝ հոկտեմբերի 26-ից դեկտեմբերի 31-ը Արևելյան Միջերկրածովում հետազոտություններ կիրականացնեն 4 նավ։ Ուսումնասիրությունների նպատակն է որոշել գազատարի վերջնական երթուղին, ուսումնասիրել ծովի հատակը և հավաքել շինարարության համար անհրաժեշտ տեխնիկական տվյալները։
Մերսինի Անամուր շրջանից մինչև Հյուսիսային Կիպրոսի Թեքնեջիք շրջան նախատեսվող գազատարի երկարությունը կկազմի շուրջ 101 կմ, որի 97 կմ-ը կանցնի ծովի հատակով։ Ծրագրի նպատակն է Թուրքիայից բնական գազ մատակարարել ինքնահռչակ ՀԿԹՀ՝ ամրապնդելով կղզու էներգետիկ անվտանգությունը։
Աղբյուր՝ Milliyet




