Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույցներ է ունեցել Սաուդյան Արաբիայի արտգործնախարար Ֆեյսալ բին Ֆերհան Ալ Սաուդի, Կատարի վարչապետ և ԱԳ նախարար շեյխ Մուհամմադ բին Աբդուռահման Ալ Սանիի, ինչպես նաև Հորդանանի ԱԳ նախարար Այման Սաֆադիի հետ։
Թուրքական դիվանագիտական աղբյուրների փոխանցմամբ՝ հեռախոսազրույցների ընթացքում կարծիքների փոխանակում է եղել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ներկայացված հրադադարի ծրագրի շուրջ։
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ անցյալ շաբաթ արաբ առաջնորդների հետ բանակցություններից հետո արդյունավետորեն ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ Գազայում գրեթե երկամյա պատերազմը դադարեցնելու, ՀԱՄԱՍ-ի կողմից պատանդներին ազատ արձակելու և պաղեստինյան խմբավորումը զինաթափելու վերաբերյալ։
Նա Truth Social սոցցանցում գրել է. «Բոլորը պատրաստ են ինչ-որ հատուկ բանի՝ պատմության մեջ առաջին անգամ։ Մենք կանենք դա»: