Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ «ուշադիր և զգուշությամբ» հետևում է Սիրիայի հյուսիսում գործող քրդական զինված կազմավորման՝ SDG-ի (Սիրիայի ժողովրդավարական ուժեր) Սիրիայի անցումային կառավարության կազմում ներառվելու գործընթացին:
Նախարարության խոսնակ, ծովակալ Զեքի Աքթյուրքը հիշեցրել է նաև, որ Թուրքիան Կիպրոսի հարցում շարունակելու է աջակցել «մեկ ժողովուրդ, երկու պետություն» սկզբունքին և ձեռնարկելու է բոլոր անհրաժեշտ քայլերը Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետության անվտանգությունը պաշտպանելու համար։
Աքթյուրքի խոսքով՝ Թուրքիայի զինված ուժերը շարունակելու են իրենց առաքելությունները ՄԱԿ-ի, ՆԱՏՕ-ի և այլ միջազգային կառույցների շրջանակում՝ պահպանելով լիակատար չեզոքություն և թափանցիկություն։
Նա նաև տեղեկացրել է, որ թուրքական ստորաբաժանումները հերթական անգամ ստանձնել են ՆԱՏՕ-ի Կոսովոյի ուժերի պահեստային գումարտակի առաջադրանքը, իսկ սենեգալական զինված ուժերին տրամադրվել է որոնափրկարարական և ծովային հսկողության աջակցություն։