• Մենք
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
20 Հոկտեմբեր 2025
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
No Result
View All Result
  • tr Türkçe
  • am Հայերեն
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
tr Türkçe am Հայերեն

Էրդողանի պարտությունը Հս․ Կիպրոսի թուրքական ինքնահռչակ պետության «ընտրություններում». Անկարայի ազդեցությունը հարցականի տա՞կ է

10:30, 20 Հոկտեմբեր 2025
- Գլխավոր, Հոդված, Քաղաքական
Share on FacebookShare on Twitter

Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետությունում (ՀԿԹՀ) հոկտեմբերի 19-ին կայացած «նախագահական ընտրություններում» հաղթանակ է տարել գլխավոր ընդդիմադիր «Հանրապետական թուրքական» կուսակցության (CTP) առաջնորդ Թուֆան Էրհյուրմանը։ Ըստ ընտրական հանձնաժողովի հրապարակած տվյալների՝ 777 «ընտրատեղամասերից» 735-ի արդյունքներով Էրհյուրմանը ստացել է ձայների 62,8 տոկոսը, իսկ գործող նախագահ, Թուրքիայի բացահայտ աջակցությունը վայելող Էրսին Թաթարը՝ 35,8 տոկոսը։

Այս արդյունքը ոչ միայն ներքաղաքական փոփոխության ցուցիչ է, այլև լուրջ քաղաքական հարված Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի քաղաքական ազդեցությանը Կիպրոսի հյուսիսում։ Բացի այդ, կարելի է ասել, որ նման արդյունքը նաև Անկարայի քաղաքական հաշվարկների ձախողում է։

Թաթարը համարվում է ոչ միայն Անկարայի հավատարիմ դաշնակիցը, այլև վերջին տարիներին Թուրքիայի պաշտոնական քաղաքական գծի՝ «երկու պետության լուծման» մոդելի կրողը։ Հենց այդ պատճառով «ընտրական գործընթացի» ողջ ընթացքում Թուրքիայից կղզի էին ժամանել բարձրաստիճան պաշտոնյաներ ու հանրային դեմքեր՝ աջակցելու Թաթարի քարոզարշավին։ Մինչդեռ Էրհյուրմանը կողմ է ՄԱԿ-ի հովանու ներքո 2017-ից կասեցված բանակցությունների վերականգնմանը։ Նրա հաղթանակը դիտարկվում է որպես հասարակության մի զգալի հատվածի կողմից ուղերձ՝ Անկարայի քաղաքական վերահսկողության սահմանափակման օգտին։

Թեև թուրքական իշխանությունները պնդում էին, թե «ով էլ հաղթի, դա չի փոխի Թուրքիայի դիրքորոշումը», ընտրությունների արդյունքը բացահայտեց հասարակական տրամադրության փոփոխությունը։ Սա առաջին անգամն է վերջին տարիներին, երբ Թուրքիայի աջակցած թեկնածուն պարտվում է նման մասշտաբով։

Թուրքիայի ներսում արձագանքները խիստ հակասական են։ Թուրքական մամուլը ընտրությունների արդյունքները «ոչ պաշտոնական» է ներկայացնում։ Թուրքիայի իշխող Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցության հետ դաշինքի մեջ գտնվող գորշ գայլերի քաղաքական թևի՝ աջ ծայրահեղական «Ազգայնական շարժում» (ԱՇԿ-MHP) կուսակցության առաջնորդ Դևլեթ Բահչելին հայտարարել է, որ Կիպրոսի հյուսիսում անցկացված «ընտրություններին» մասնակցության ցածր տոկոսը չի արտացոլում Կիպրոսի թյուրքականության կամքը և կոչ է արել ինքնահռչակ ՀԿԹՀ խորհրդարանին մերժել դաշնային մոդելի հիման վրա լուծումը ու Թուրքիայի Հանրապետությանը միանալու որոշում կայացնել։

Ի տարբերություն Բահչելիի կոշտ արձագանքին՝ Էրդողանը, սակայն, հանդես է եկել զգալիորեն մեղմ հայտարարությամբ՝ շնորհավորելով «ընտրությունների» անցկացման համար, առանց հիշատակելու Թաթարի պարտությունը։

Էրհյուրմանի հաղթանակին արձագանքել է նաև Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը։ ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ մասնավորապես նշվել է՝ Թուրքիան՝ որպես «մայր հայրենիք և երաշխավոր երկիր», շարունակելու է աջակցել Կիպրոսի թուրք բնակչությանը՝ ապահովելու նրանց հանգստությունը, բարեկեցությունն ու զարգացումը։

Հիշեցնենք, որ Թուրքիայի միջամտությունը Հս․ Կիպրոսի ինքնահռչակ թուրքական պետության քաղաքականությանը նոր երևույթ չէ։ 2020 թվականի «նախագահական ընտրությունների» ժամանակ Թաթարի մրցակից Մուստաֆա Աքընջըն պնդել էր, որ ինքն ու իր ընտանիքը ենթարկվել են Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպության (MİT) սպառնալիքներին՝ հանուն իր թեկնածությունից հրաժարվելու։ Թուրքիան այդ պնդումները հերքել էր։

Այս նախադեպը շատերի մոտ մտահոգություն է առաջացնում, որ նման ճնշումներ հնարավոր են նաև Թուֆան Էրհյուրմանի նկատմամբ, հատկապես եթե նա փորձի իրական քաղաքական ինքնուրույնություն ցուցաբերել Կիպրոսի հարցում։

Այնուամենայնիվ, Էրհյուրմանն արդեն իսկ փորձել է փարատել Անկարայի կասկածները։ Արդյունքների հրապարակումից հետո նա հայտարարել է․ «Միշտ ասել եմ, որ հատկապես արտաքին քաղաքականության հարցերում բոլոր քայլերը կձեռնարկեմ Թուրքիայի Հանրապետության հետ սերտ խորհրդակցությամբ։ Թող ոչ ոք չկասկածի դրանում»։

Այս հայտարարությունը կարելի է մեկնաբանել «հաղթողի» կողմից հավասարակշռման փորձ՝ մի կողմից ամրապնդելու սեփական քաղաքական դիրքը, մյուս կողմից՝ չսրել հարաբերությունները Անկարայի հետ, որը շարունակում է մնալ Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ պետության հիմնական «հենարանն ու երաշխավորը»։

Այս «ընտրությունների» արդյունքը ցույց տվեց, որ Կիպրոսի հյուսիսում հասարակական տրամադրությունները փոխվում են, սակայն Թուրքիայի ազդեցությունը մնում է վճռորոշ։ Էրհյուրմանի հաղթանակը կարող է նոր հնարավորություն ստեղծել Կիպրոսի հույների հետ բանակցային գործընթացի վերագործարկման համար, բայց միևնույն ժամանակ նա ստիպված կլինի քայլել նուրբ քաղաքական հավասարակշռության վրա՝ հասարակության ակնկալիքների և Անկարայի ճնշումների միջև։

Նշենք, որ ինքնահռչակ ՀԿԹՀ-ի «ընտրություններին» մասնակցել է 8 թեկնածու, որոնցից 6-ը՝ անկախ։ Նրանք են՝ գործող նախագահ Էրսին Թաթարը (անկախ թեկնածու), Թուֆան Էրհյուրմանը (գլխավոր ընդդիմադիր Հանրապետական թուրքական կուսակցության (CTP) ղեկավարը) և 6 անկախ մրցակից՝ Հյուսեյին Գյուրլեքը, Մեհմեթ Հասգյուլերը, Արիֆ Սալիհ Քըրդաղը, Ահմեթ Բորանը, Իբրահիմ Յազըջն և Օսման Զորբան (վերջինս ներկայացնում է ինքնահռչակ ՀԿԹՀ-ի Սոցիալիստական կուսակցությունը)։

Աղբյուր՝ Ermeni Haber

Հեղինակ՝ Էլեն Քոքչյան

Tags: ԹուրքիաԿիպրոս

Ենթաբաժնի վերջին լուրերը

Ֆիդանը հանդիպել է ԵՄ բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի հետ

20.10.2025

Հանդիպումը կայացել է Լյուքսեմբուրգում։

Հանդիպել են Թուրքիայի և Ուկրաինայի արտգործնախարարները

20.10.2025

Ֆիդան-Սիբիհա հանդիպումը կայացել է Լյուքսեմբուրքում։

Աշխարհում Հայաստանի մականունը քարերի երկիր է, իսկ Թուրքիայինը՝ Արևելքի և Արևմուտքի դարպաս

17.10.2025

Ըստ թուրքական աղբյուրի՝ երկրները հայտնի են ոչ միայն իրենց սահմաններով, այլ նաև մականուններով։

Next Post

Ո՞վ է Թուրքիայի ամենահարուստ մարդը. Forbes-ի նոր ցանկը

Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2026-ին կայցելի՞ Հայաստան

Ֆոտո

Գլխավոր

Վանի լքված հայկական եկեղեցին՝ Թուրքիայի մեջլիսի օրակարգում (Լուսանկար)

10.10.2025

Ամենաշատ ընթերցվածները

Իրավական

Թուրքիայում ձերբակալվել է թուրք մասոնների առաջնորդը

17.10.2025
Քաղաքական

Ալիևի քմծիծաղը և Էրդողանին ուղղված Թրամփի գովեստի խոսքը

15.10.2025
hy

Անկարան՝ Հս․ Կիպրոսի թուրքական ինքնահռչակ պետության «ընտրությունների» ստվերում

15.10.2025
Գլխավոր

Աշխարհում Հայաստանի մականունը քարերի երկիր է, իսկ Թուրքիայինը՝ Արևելքի և Արևմուտքի դարպաս

17.10.2025

Կարճ ու կոնկրետ

  • Լրահոս
  • Կարճ ու կոնկրետ
  • Մենք

2010-2025 © ermenihaber.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են

ERMENİ HABER AJANSI

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

No Result
View All Result
  • Լրահոս
  • Կարճ ու կոնկրետ
  • Մենք

Copyright EH ermenihaber.am © 2015-2024
Tüm hakları saklıdır