Թուրքիան ավարտել է Հայաստանի հետ ցամաքային և երկաթուղային սահմանային անցակետերի բացման նախապատրաստական աշխատանքները։ Սակայն Անկարան սպասում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը վերջնական համաձայնության հասնեն։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն։
Անթալիայում անցկացվող COP31 կլիմայական համաժողովի շրջանակում պատասխանելով լրագրողների, մասնավորապես՝ ադրբեջանցի լրագրողների հարցերին՝ Ուրալօղլուն նշել է, որ թուրքական կողմն արդեն ավարտել է անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքները թե՛ Ալիջանի ցամաքային անցակետի, ր թե՛ երկաթուղային հաղորդակցության վերականգնման ուղղությամբ։
Նրա խոսքով՝ Անկարան սպասում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը վերջնական համաձայնության գան, և հաշվի է առնում նաև Բաքվի մտահոգությունները։ Նախարարը հավելել է, որ սահմանների բացումը, իր գնահատմամբ, երկար չի տևի։
Հիշեցնենք, որ Թուրքիան Հայաստանի հետ ցամաքային սահմանը փակել է 1993 թվականից։ Հարաբերությունների կարգավորման գործընթացը մեկնարկել է 2021 թվականի վերջին։ Կողմերը պայմանավորվել են նաև երրորդ երկրների քաղաքացիների համար բացել սահմանը, սակայն այդ պայմանավորվածությունը դեռ չի իրականացվել։
Աղբյուր՝ Ermeni Haber
ՀՀ վարչապետի տեսանյութերը լայն արձագանք են գտել Թուրքիայում
Թեյախմության դրվագը ներկայացվել է որպես գագաթնաժողովի պաշտոնական ծրագրից դուրս տեղի ունեցած ուշագրավ պահերից մեկը։




