Թուրքիայում միլիոնավոր մարդիկ ունեն նույն ազգանունը։ Ուսումնասիրություն է անցկացվել և պարզվել, թե որոնք ենք ամենատարածված ազգաննուներն այդ երկրում։ Ըստ արդյունքների՝ Թուրքիայում ամեն 73-րդ քաղաքացին ունի նույն ազգանունը՝ «Յըլմազ» (Yılmaz)։ Ցանկը գլխավորող այդ ազգանունը կրում է ավելի քան 1.1 մլն քաղաքացի։ Երկրորդ տեղում «Քայա» (Kaya) ազգանունն է, որը կրում է 888.828 մարդ, իսկ 3-րդ տեղում «Դեմիր» (Demir) ազգանունն է, որը կրում է 864.643 անձ։
Չորրորդ ամենաշատ տարածված ազգանունը Չելիքն է, այն կրում է 710. 598 անձ։ Հնգյակը եզրափակում է Յըլդըզը՝ 690.153 ցուցանիշով։ Յըլդըզ ազգանվանը հաջորդում են Շահինը՝ 683. 206, Յըլդըրըմը՝ 661. 503, Օզթյուրքը՝ 583.451, Այդընը՝ 577. 350։ Տասնյակը եզրափակում է Օզդեմիր ազգանունը, որը կրում է 552.684 անձ։

Աղբյուր՝ Haber7










